Jump to content

Գեորգի Էրիսթավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Էրիսթավի
վրաց.՝ გიორგი ერისთავი
Ծնվել է1811[1][2][3] կամ 1813[4]
ԾննդավայրՕձիսի (Դուշեթի շրջան), Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էսեպտեմբերի 9 (21), 1864[3]
Վախճանի վայրՕձիսի (Դուշեթի շրջան), Դուշեթի շրջան, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան[5]
Գրական անունგლუხარიჩი
Մասնագիտությունդրամատուրգ և բանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա
Ուշագրավ աշխատանքներDivorce?
ԶավակներԴավիթ Էրիսթավի[6]
 Giorgi Eristavi Վիքիպահեստում

Գեորգի Դավիթի Էրիսթավի (վրաց.՝ გიორგი ერისთავი, 1811, Օձիսի - 1864, Օձիսի), վրացի գրող և դրամատուրգ, ռեժիսոր, դերասան, հասարակական գործիչ, թարգմանիչ[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Էրիսթավին ծնվել է 1811 թվականին Օձիսի գյուղում, որ գտնվում է Դուշեթ քաղաքից ոչ հեռու։ Սերում է Քարթլիի իշխանական տոհմից։ Սովորել է Թիֆլիսում՝ «ազնվականական ուսումնարանում», ապա Մոսկվայում՝ գիշերօթիկ դպրոցում[8]։

Ռազմական նահանգապետ բարոն Գրիգորի Ռոզենի մոտ եղել է հատուկ հանձնարարությունների չինովնիկ։ Մասնակցել է արքունի դավադրությանը, ինչի պատճառով Վրաստանից աքսորվել է Լիտվա։ Կարողացել է հայրենիք վերադառնալ միայն 1839 թվականին[9]։ Աքսորի տարիներին ուսումնասիրել է լեհական, արևմտաեվրոպական ու ռուսական գրականությունները[8]։

Գրական գործունեությունն սկսել է 1832 թվականին։ Գեորգի Էրիսթավիի գրական ստեղծագործությունների հիմնական թեման դարձել է վաշխառուներին, առևտրականներին, ինչպես նաև պետական պաշտոնյաների կաշառակերությունն ու քմահաճությունները ծաղրելը[9]։

Գեորգի Էրիսթավիի «Բաժանում» պիեսի ազդագիրը

Գեորգի Էրիսթավին գրել է «Բաժանում» (առաջին անգամ բեմադրվել է 1850 թվականին), «Հայց» (գրվել է 1840 թվականին, բեմադրվել է 1850 թվականին), «Ժլատը» (1851), «Անտեսանելի դարձնող գլխարկ» (1852), «Աթաբեգ Կվարկվարե» (1853), «Ցնորվածը» (1862), «Հին ժամանակների պատկերներ» (1863)[7]։ Գեորգի Էրիսթավին վրացական ռեալիստական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրն է[9]։ Էրիսթավին է Շոթա Ռուսթավելու Ընձենավորը պոեմի բեմադրության հեղինակը։ Վրացերեն է թարգմանել Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» ստեղծագործությունը[9], ինչպես նաև արձակ լեհերեն է թարգմանել «Ընձենավորը»[7]։

1852-1853 թվականներին խմբագրել է վրացական «Ցիսկարի»[8] ամսագիրը։

Էրիսթավին նաև տաղանդավոր դերասան էր։ Նա է ավանդույթ դարձրել բեմական խոսքում վրացերենի քարթալինյան բարբառի օգտագործումը[9]։

Գեորգի Էրիսթավին է բացահայտել Զուրաբ Անտոնովի ինքնակա տաղանդը[9]։

Գեորգի Էրիսթավին մահացել է 1864 թվականի սեպտեմբերի 9-ին (21-ին) հայրենի Օձիսի գյուղում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Эристов, Георгий Давидович (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 28.
  2. Эристов (ռուս.) // Малый энциклопедический словарь — 2 — СПб.: 1909. — Т. 2.
  3. 3,0 3,1 Эристов, Георгий Давидович (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1912. — Т. 24. — С. 277.
  4. 4,0 4,1 Visuotinė lietuvių enciklopedija (լիտ.)
  5. Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962.
  6. Pas L. v. Genealogics — 2003.
  7. 7,0 7,1 7,2 Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 30. Экслибрис - Яя. 1978. 632 стр., илл.; 30 л. илл.; 9 л. карт.
  8. 8,0 8,1 8,2 Большая Советская Энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 49. Элоквенция - Яя. 1957. 680 стр., илл.: 69 л. илл. и карт.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 5 - М.: Советская энциклопедия, Табакова - Ягушин, 1967, 1136 стб. с илл., 8 л. илл.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бухникашвили Г., Театр Георгия Эристави, Тбилиси, 1948 год.
  • Хаханов А. С.,. Эристов, Георгий Давидович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Էրիսթավի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 96