Դավիթ Էրիսթավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Էրիսթավի
վրաց.՝ დავით ერისთავი
Ծնվել էօգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1847
ԾննդավայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 11 (23), 1890 (43 տարեկանում)
Մահվան վայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան
Մասնագիտությունգրող
Դավիթ Էրիսթավիի մահարձանը Մթածմինդայի պանթեոնում

Դավիթ Էրիսթավի (վրաց.՝ დავით ერისთავი, օգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1847, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 11 (23), 1890, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի թատերագիր, ռեժիսոր, հրապարակագիր

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1867-ից 1871 թվականներին սովորել է Օդեսայի Նովոռոսիյսյան կոչված համալսարանում, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի բժշկական ակադեմիայում: Ուսումը կիսատ է թողել:

1871 թվականից աշխատակցել է «The Times», «Тифлисский Вестник» и «Фаланга» թերթերին, 1882—ից՝ խմբագրել «Кавказ» թերթը: Գրել է բանաստեղծություններ, ֆելիետոններ:

Եղել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի անձի ու ստեղծագործության երկրպագու[1]: 1877 թվականին խաղացել է վերջինիս գլուխգործոցը համարվող «Խելքից պատուհաս» չափածո թատերգության գլխավոր հերոսի՝ Չացկու դերը: 1879 թվականի հունվարի 8-ին՝ Գրիբոյեդովի մահվան 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված երեկոյին հանդես է եկել այդ ռուս գրողի կյանքի ու ստեղծագործության մասին հրապարակային ելույթ-դասախոսությամբ, որը կարճ ժամանակ անց լույս է ընծայել առանձին գրքով:

Հանգանակություններ է կազմակերպել, ամենատարբեր միջոցներով գումարներ հայթայթել, որպեսզի ապահովվի Թիֆլիսի գիմնազիայում գրիբոյեդովյան անվանական կրթաթոշակի հիմնումը:

Վրացերեն է թարգմանել Միխայիլ Լերմոնտովի, Նիկոլայ Նեկրասովի, Վիկտոր Հյուգոյի և այլ անվանի գրողների ստեղծագործություններ: Բացի թատերական դերակատարումներից, հանդես է եկել բեմական ասմունքով, համարվել է իր ժամանակի լավագույն ասմունքողներից մեկը Թիֆլիսում: Եղել է վրացական թատերական ընկերության հիմնադրման նախաձեռնողներից:

1930 թվականին նրա աճյունը վերահուղարկավորել են Մթածմինդայի պանթեոնում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Театральная энциклопедия. Том 5/Глав. ред. П. А. Марков — М.: Советская энциклопедия, 1967. Каталог РНБ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]