Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտ
Արտաքին տեսք
| Տեսակ | մարզադաշտ |
|---|---|
| Մարզաձև | ռեգբի 15 |
| Տեղագրություն | Թբիլիսի |
| Երկիր | Վրաստան |
| Հիմնադրված | 2001 |
| Անվանված է | Միխեիլ Մեսխի |
| Բացված | 2001 |
| Սեփականատեր | Վրաստան |
| Տարողություն | 27 223 |
| Տնային թիմ | Լոկոմոտիվ Թբիլիսի |
| Դաշտի չափսեր | 105 x 68 մետր[1] |
![]() | |
| |
Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտ (վրաց.՝ მიხეილ მესხის სახელობის სტადიონი )՝ մարզադաշտ Վրաստանի Թբիլիսի քաղաքում, նախկին «Լոյոմոտիվ» մարզադաշտն է։ Այստեղ անցկացվում են ֆուտբոլի և ռեգբիի մրցաշարեր։ Թբիլիսիի Լոկոմոտիվ ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է։
Երբեմն մարզադաշտը հանդիսանում է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տնային խաղերի վայրը։ Այն անվանվել է ի պատիվ հայտնի խորհրդային ֆուտբոլիս, ազգությմաբ վրացի Միխեիլ Մեսխիի։
Մարզադաշտը համարվում է տարողությամբ Վրաստանի երկրորդ մարզադաշտը, որի տարողությունը կազմում է 27223 մարդ։ Միայն իր հզորությամբ զիջում է Թբիլիսիում գտնվող Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտին։
Մարզադաշտի երկարությունը կազմում է 105 մետր, իսկ լայնությունը 68 մետր[1]։

