Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stadium.svg
Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտ
ბორის პაიჭაძის სახელობის ეროვნული სტადიონი
Geo-Esp 11.09.12.jpg
Տեսակ ազգային մարզադաշտ
Մարզաձև ռեգբի 15
Տեղագրություն Վրաստան Վրաստան, Թբիլիսի
Երկիր Վրաստան
Հիմնադրված 1976 թվական
Սեփականատեր Դինամո ՖԱ
Գործաղեկավար Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Տարողություն 54 549
Տնային թիմ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
Կայք Պաշտոնական կայք
Կոորդինատներ: 41°43′22.80″ հս․ լ. 44°47′23.10″ ավ. ե. / 41.7230000° հս․. լ. 44.7897500° ավ. ե. / 41.7230000; 44.7897500
Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտը գտնվում է Վրաստանում
Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտ
Boris Paichadze Stadium Վիքիպահեստում

Բորիս Պայճաձեի անվան «Դինամո» մարզադաշտ (վրաց.՝ ბორის პაიჭაძის სახელობის ეროვნული სტადიონი), ֆուտբոլային մարզադաշտ Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է։

Կառուցվել է 1936 թվականին վրացի ճարտարապետ Գիա Կուրդիանիի նախագծով։ Նորաստեղծ մարզադաշտը կարող էր տեղավորել 35 հազար հանդիսականի։ Այս մարզադաշտը խորհրդային տարիներին կրել է Լավրենտի Բերիայի, ապա Լենինի, իսկ 1995 թվականից ի վեր Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Բորիս Պայճաձեի անունը։

Առաջին պաշտոնական հանդիպումը, որը անցկացվել է մարզադաշտում վերանորոգումից հետո դա եղել է ՈՒԵՖԱ-ի գավաթի 1/32 եզրափակչի «Դինամո» (Թբիլիսի) - «Սիթի» (Ուելս) հանդիպումը, որտեղ վրացիները հաղթել են 3-0 հաշվով։

«Դինամո» մարզադաշտում Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նշել է մի շարք խոշոր հաշվով հաղթանակներ։ Հաղթել է օրինակ՝ Ուելսին (5-0), Հայաստանին (7-0) և Լեհաստանին (3-0)։

Այս մարզադաշտը 2015 թվականի օգոստոսի 11-ին հյուրընկալել է Եվրոպայի սուպերգավաթի «Բարսելոնա» - «Սևիլյա» հանդիպումը (5-4)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]