Տաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Վրաստանի պատմական Տաո-Կլարջեթ երկրամասի մասին է: Տե՛ս նաև Մեծ Հայքի պատմական նահանգի Տայք նահանգին վերաբերվող հոդվածը
Ղուլվաթի ամրոցը Տաոյում

Տաո կամ Տաո-Կլարջեթ (վրաց.՝ ტაო), Մեծ Հայքի թագավորության Տայք նահանգի վրացական անվանումը:

Միջնադարում այս տարածքներում կազմավորվել է Տաո-Կլարջեթի թագավորությունը, որը հայկական աղբյուրներում հիշատակվում է Տայքի կյուրոպաղատություն կամ Տայք-Կղարջքի իշխանություն անվանումներով:

Ներկայումս՝ պատմական Տաո նահանգի տարածքում գտնվում են Թուրքիայի Հանրապետության Էրզուրում, Արդվին և Արդահան նահանգները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Տայքի կյուրոպաղատություն, Տայք և Դիաոխա

Տաոն մշտապես եղել է հայոց և վրաց պետականության գոյատարածքներից մեկը։ Կան վկայություններ, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից: Առաջին հիշատակումները մեզ են հասել ասորեստանյան և ուրարտական արձանագրություններից։ Մ.թ.ա. 401 թվականին հույն պատմիչ Քսենոփոնը իր «Անաբասիս» աշխատությունում հիշատակում է «տայոխների» երկիրը։

Մինչև 3-րդ դարը Տայքը եղել է արքունական կալվածք և զորակայան։ 8-րդ դարի վերջին Տաոն անցնում է վրաց Բագրատիոնիների իշխանության տակ[1]:

7-րդ դարում՝ արաբական տիրապետության շրջանում, Վարազ-Տիրոց Բ Բագրատունին, ով դարձել էր հայոց մարզպան (628-634), իր տարածքներին է միացնում նախկին Մեծ Հայքի Տայք նահանգը։ Ավելի ուշ Բագրատունիներին անցնում են Գուգարքի գավառներից Կղարջքը, իսկ հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունու (790-826) օրոք՝ Այրարատի գավառներից Շիրակը, Արագածոտնը, Տուրուբերանի գավառներից՝ Տարոնը և այլն։ Բագրատունիները հիմնում են այդտեղ առանձին իշխանություններ։

Տաո-Կլարջեթի իշխանություն հիմնադրել է Աշոտ I Կյուրոպաղատը (813-830), ով պայմանագիր է կնքել Բյուզանդիայի հետ՝ արաբական տիրապետությունից Վրաստանը ազատելու համար և ընդունել է կյուրոպաղատի տիտղոսը։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ტაო-კლარჯეთი ჭანებითა და მეგრელებით