Դավիթ VII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դավիթ VII (Վրաց արքա)ից)
Jump to navigation Jump to search
Դավիթ VII
King David VII of Georgia. Bibliotheque Nationale MS Fr. 2810.jpg
Ծնվել է՝1215
Մահացել է՝1270
Վախճանի վայրԹիֆլիս, Վրաց թագավորություն
Սվետիցխովելի
ՔաղաքացիությունՎրաստան
Ազգությունվրացի
ՏոհմԲագրատիոնիներ
ՀայրԳեորգի VI Լաշա
ԵրեխաներԴեմետրիուս II և George
Կրոնական հավատքներՎրաց ուղղափառ եկեղեցի

Դավիթ II (Վրաց արքա), Դավիթ VII-ը Գեորգի IV Լաշայի ապօրինի զավակն էր՝ մի ոչ ազնիվ կնոջից։ Թագուհի Ռուսուդանը՝ Դավիթի մորաքույրը, վախենալով, որ Դավիթը կարող է գահի նկատմամբ հավակնություն ունենալ, նրան 7 տարի որպես բանտարկյալ է պահում, իսկ իր տղային (Դավիթ VI Նարին) որպես գահի իրական ժառանգորդ ուղարկում է Մոնղոլի մոտ նրա կողմից պաշտոնական ճանաչում ստանալու համար։ Դավիթը՝ Գեորգիի որդին, ազատ է արձակվում 1242-1246 թվականներին և թագավոր է ընտրվում վրաց ազնվականների կողմից։ Դավիթը կարծում էր, որ մորաքրոջ որդին՝ Դավիթ VI-ը, մահացել է 1244 թվականին։ Նա, թագադրվելով Մցխեթի Սվետիցխովելի եկեղեցում, գնում է Գույուկ խանի մոտ՝ պաշտոնական ճանաչում ստանալու։ Հինգ տարի ապրելով Կարակորումում` Դավիթը հանդիպում է Ռուսուդանի որդուն` Դավիթ VI-ին։ Զարմիկները իրար հետ կառավարում են երկար տարիներ։ Դավիթ Ուլուն վրացական օժանդակ զորքերով մասնակցում է մոնղոլների դեմ մղած ճակատամարտին(Ալամուտի մոտ)։ 1259 թվականին Դավիթ VI Նարինը ապստամբում է մոնղոլների դեմ, բայց, անհաջողության մատնվելով, փախչում է Քութայիսի։ Դրանից հետո նա թագավորում է Վրաստանի արևմուտքում՝ Իմերեթիում` որպես անկախ թագավոր։ 1260 թվականին Հուլավու խանը խնդրում է, որ Դավիթ Ուլուն աջակցի իրեն Եգիպտոսի դեմ պատերազմում։ Դավիթը հրաժարվում է։ Մոնղոլների հսկայական բանակը հարձակվում է Հարավային Վրաստանի Սամցխե նահանգի վրա, հաղթում այնտեղի թագավորին, սակայն չի կարողանում գրավել ապստամբների հիմնական հենակետերը և 1261 թվականին հեռանում է երկրից։ Քանի որ մոնղոլները ունեին մեծ ուժեր, Դավիթը չէր կարող կռվել մոնղոլների դեմ և ստիպված էր ապաստան գտնել իր զարմիկ Դավիթ VI Նարինի մոտ։ Դավիթ Ուլուի ընտանիքը գերվում է, կինը 1262 թվականին սպանվում է մոնղոլների կողմից։ Դրանից հետո Դավիթը ստիպված էր խաղաղություն հաստատել մոնղոլների հետ և վերադառնալ Թբիլիսի։ Վրաստանը բաժանվում է երկու մասի և ունենում է երկու կառավարող` թագավորի տիտղոսով։ 1263 -1265 թվականներին Դավիթը իր զորքով լիկիական զորքի հետ մասնակցում է Ոսկե Հորդայից Սիբայի ամրությունների պաշտպանությանը։ Վրացական ուժերը կռվում են առաջին գծում և հաղթում Ոսկե Հորդայի Բերքե խանին։ Վերջինիս զորքերը հեռանում են Շիրվանից։ Մոնղոլական գերիշխանության ծանր բեռը թագավորությունում առաջ է բերում քաղաքական և տնտեսական ճգնաժամ։ Արդյունքում Սամցխեն 1266 թվականին անջատվում է և հանդես է գալիս որպես առանձին վարչական միավոր։ Դավիթը մահանում է աղիների վարակի պատճառով 1270 թվականին 55 տարեկան հասակում։ Նա թաղվում է Մցխեթում։ Նրան հաջորդում է որդին՝ Դեմետրե II-ը։

Ամուսնությունը և երեխաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ամուսնացել է չորս անգամ։ Նրա առաջին կինը՝ Զիգդա Խաթունը, մահացել է 1252 թվականին։ Երկրորդ կինը եղել է Ալթունը, որից նա հրաժարվել է ամուսնությունից քիչ անց։ Երրորդ կինը ազնվական Նախարգրաձելիի այրին է եղել և մահապատժի է ենթարկվել 1262 թվականին։ 1263 թվականին Դավիթն ամուսնացել է Էսուկանի հետ, որը նոյան Չորմաքանի դուստրն էր։ Գեորգի(Ալթունից) մահացել է 1268 թվականին՝ մինչև Դավիթի մահը։ Թամար(Ալթունից), ամուսնացել է երկու անգամ ՝ Արգուն նոյանի և վրաց ազնվականի հետ։ Դեմետրե(Գվանսթայից), 1270 թվականին հաջորդել է նրան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]