Կարակորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարակորում (այլ կիրառումներ)
Քաղաք
Կարակորում
մոնղ.՝ Хархорин, Хар Хорум
Monastère d'Erdene Zuu 2.jpg
ԵրկիրՄոնղոլիա Մոնղոլիա
Հիմնադրված է1220 թ.
Մակերես20,5 կմ²
Բնակչություն8 977 մարդ (2003)
Ժամային գոտիUTC+7
##Կարակորում (Մոնղոլիա)
Red pog.png

Կարակորում (մոնղ.՝ Хархорин, միջնադարում՝ Խարա-Խորին), քաղաք Մոնղոլիայում, Ուվեր-Խանգայան այմակի Խարխորին սոմոնի կենտրոն՛ նախկինում՝ Մոնղոլական կայսրության մայրաքաղաքը 1220-1260 թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը Օրխոն գետի վերին ավազանում 1220 թ-ին հիմնադրել է մոնղոլական պետության հիմնադիր Չինգիզ խանը։ Գոյատևել է մինչև 16-րդ դարը։ Կարակորումի վերաբերյալ տեղեկություններ պահպանվել են չինական տարեգրություններում, եվրոպական ճանապարհորդներ Պլանո Կարպինիի, Մարկո Պոլոյի հուշագրություններում, հայ պատմիչների մոտ։ Քաղաքատեղում կատարվել են պեղումներ։ Քաղաքի հարավարևմտյան մասում բացվել են խան Ուգեդեյի պալատի մնացորդները։ Ուսումնասիրվել են քաղաքի առևտրա-արհեստավորական թաղամասերը և այլ շինություններ։

Հեթում թագավորի այցը Կարակորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկյան Հայաստանի գոյատևումն ապահովելու և մոնղոլ Մանգու խանի հետ խաղաղության, փոխադարձ օգնության պայմանագիր կնքելու նպատակով Հեթում Ա թագավորը 1254 թ-ին այցելել է Կարակորում։ Կարակորում ճանապարհորդության ժամանակ Հեթում արքային ուղեկցել է Խաչենի մեծ իշխան Հասան Ջալալ Դոլան, իր որդի Աթաբեկ-Իվանեի և կնոջ հետ։ 1254 թ-ին գնալուց և 1255 թ-ին վերադառնալուց թագավորը մի քանի ամսով հյուրընկալել է Արարատյան կողմնակալության գահակալ տիրակալ Քուրդ Ա Վաչուտյանի Վարդենիս գյուղի դղյակում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 299 CC BY-SA icon 80x15.png