Գեորգի IV Լաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի IV Լաշա
Դիմանկար
Ծնվել է1191
ԾննդավայրՎրաստան
Մահացել է1223
Մահվան վայրԲագարան, Կարսի մարզ (Թուրքիա), Թուրքիա
ԳերեզմանՍվետիցխովելի
ՔաղաքացիությունՎրաստան
ԿրոնՎրաց ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունթագավոր
Ծնողներհայր՝ Դավիթ Սոսլան, մայր՝ Թամար
ԵրեխաներԴավիթ VII և Rusudan of Georgia, Empress of Trebizond?
Ստորագրություն
George IV signature.svg
George IV of Georgia Վիքիպահեստում

Գեորգի IV Լաշա (1191, Վրաստան - 1223, Բագարան, Կարսի մարզ (Թուրքիա), Թուրքիա), Վրաստանի արքա Բագրատիոնիների տոհմից, որն իշխել է 1213-1223 թվականներին։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Լաշայի թագավորական հրովարտակը իր խելրթվայի հետ, 1222 թվական, պահվում է Թբիլիսիում՝ Վրաստանի ազգային արխիվում

Թամար թագուհու և նրա ամուսին Դավիթ Սոսլանի որդին՝ Գերորգին, 1207 թվականին իր մոր կողմից հայտարարվել է գահակից։ Ըստ վրաց մատենագիրների՝ երկրորդ անունը՝ «Լաշա»-ն, նշանակում է «աշխարհի լուսավորիչ» (a-lasha աբխազերեն նշանակում է լույս)[1]: Նա իշխանական տիրույթներ ուներ Ջավախքում, որոնք կենտրոնացված էին Ալաստանիում, ինչի համար նա կրում էր «Ջավախքի տիրակալ» տիտղոսը․ դրա մասին վկայում է նրա անունով հատված արծաթե մետաղադրամները[2]։

Գեորգի IV-ը շարունակել է Թամար թագուհու քաղաքականությունը, որի նպատակն էր հզորացնել վրացական ֆեոդալական պետությունը։ 1210-ական թվականներին հարևան մուսուլմանական նահանգներում նա ճնշել է ապստամբությունները և 1220 թվականին սկսել պատրաստվել դեպի Երուսաղեմ ուղղված լայնածավալ արշավանքին՝ օգնելու խաչակիրներին։ Այնուամենայնիվ, մոնղոլների մոտենալը վրացական սահմաններին խաչակիրների ծրագրերը ի դերև է հանել։ Մոնղոլական առաջին արշավանքի ժամանակ՝ 1221-1222 թվականներին, մոնղոլները հաղթանակ տարան վրացական երկու զորքերի նկատմամբ և անցան Հրավային Կովկաս։ Վրաստանը մեծ կորուստներ է կրել այս պատերազմի պատճառով․ ինքը Գեորգի Լաշան նույնպես ծանր վիրավորվել է։ Ապա Գեորգի Լաշան գնացել է Հայաստան՝ Բագավան՝ ամուսնացնելու իր քրոջը Շիրվանի շահի հետ և ապահովելու նրա ժառանգորդությունը[3]։ Գեորգի Լաշան դարձել է հաշմանդամ և 31 տարեկան հասակում վաղաժամ մահացել Բագավանում։ Նրան ժառանգել է նրա քույրը՝ Ռուսուդանը։

Գեորգ Լաշան հայտնի էր որպես բաց հայացքների տեր մարդ և շատ քննադատության է հանդիպել պահպանողական ֆեոդալական հասարակության կողմից։ Ազնվականները և քրիստոնեական քահանաները մերժել են նրա կնոջը և չեն համարել նրան թագուհի, քանի որ նա հասարակ մարդկանց ընտանիքից մի աղջիկ էր։ Ի վերջո, թագավորը ստիպված էր փոխզիջման գնալ և պաշտոնապես բաժանվել նրանից՝ հրաժարվելով, սակայն, ամուսնանալ որևէ այլ մեկի հետ։

Որոշ միջնադարյան աղբյուրներ Գեորգ IV-ին բնութագրում են որպես իմաստուն կառավարիչ և խիզախ ռազմիկ, իսկ մյուսները մատնանշում են նրա անբարոյական ապրելակերպը և հակվածությունը միստիցիզմի և նույնիսկ Սուֆիզմի։

Նա ուներ Դավիթ անունով որդի (ապագա թագավոր Դավիթ VII Ուլուն)։ Գեորգին թաղված է Գելաթի վանքում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Halfter, P. "Die militärischen Triumphe der Georgier und ein wenig beachtetes Erdbeben an der Grenze Armenisch-Kilikiens (c. Ende August 1213)," Le Muséon, 122,3-4 (2009), pp. 423–447.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hewitt George, ed. (1998)։ The Abkhazians. A Handbook։ St. Martin's Press։ էջ 44։ ISBN 0-312-21975-X 
  2. Paghava Irakli (2011)։ «ჯავახთ უფლის მონეტები—კომპლექსური ანალიზი» [The coins of Javakht'-Upali'. A complex analysis]։ Saistorio Krebuli (Georgian) (Tbilisi) 1: 291–343։ ISSN 1987-7285 
  3. Gracias, Luke - The Devil's Prayer - Australian eBook Publisher, 2016, 9781925427332 pp 350-351

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]