Կարոլոս Պապուլիաս
Կարոլոս Պապուլիաս (հուն․՝ Κάρολος Παπούλιας, հունիսի 4, 1929[1][2], Molyvdoskepastos, Konitsa Municipality, Էպիրուս, Հունաստան), եղել է Հունաստանի նախագահ 2005 թվականից 2015 թվականներին։ Նախքան այդ եղել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը 1985 թվականից 1989 և 1993 թվականից 1996 թվականներին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարոլոս Պապուլիասը ծնվել է Յանինայում, Գեներալ-մայոր Գրեգորիոս Պապուլիասի որդին է[7][8]: Նա ուսանել է Իրավագիտություն Աթենքի և Միլանի համալսարաններում այնուհետև աշխատել է Մյունխենի ինստիտուտում։ Բացի մայրենի հունարենից նա նաև խոսում է ֆրանսերեն, գերմաներեն և Իտալերեն: Պապուլիասը եղել է Ազգային սպորտային ասոցացիայի ղեկավար 1985 թվականին։ Նա նաև Հունաստանի լեզվաբանական ժառանգություն կազմակերպության հիմնադիր անդամ է և եղել է կազմակերպության նախագահ[9]:
Կարոլոս Պապուլիասը ամուսնացած է Մարի Պանոուի հետ և ունի երեք դուստր[9]:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պապուլիաս Պանհելենիկ սոցիալիաստական շարժման (PASOK) հիմնադիր անդամ է և նրա առաջնորդ Անդրեաս Պապանդրեուի մոտ ընկերն է։ 1974 թվականիվ նա շարունակաբար ընտրվում էր շարժման կենտրոնական խորհուրդ։
Մինչև նախագահ դառնալը նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ.[9]
- Արտաքին գործերի փոխնախարար 1981 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 1984 թվականի փետրվարի 8-ը։
- Արտաքին գործերի նախարար 1984 թվականի փետրվարի 8-ից մինչև 1989 թվականի հուլիսի 2-ը։
- Ազգային պաշտպանության նախարարի պաշտոնակատար 1989 թվականի նոյեմմբերից մինչև 1990 թվականի փետրվար։
- Արտաքին գործերի նախարար 1993 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 1996 թվականի հունվարի 22-ը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Members A-Z since 1949 — Parliamentary Assembly of the Council of Europe.
- ↑ Modtagere af danske dekorationer — Danish royal family.
- ↑ Honorary Professors of MSU — Mariupol State University.
- ↑ Ordens Honoríficas Portuguesas
- ↑ Robert I. C. Fisher (2012)։ Fodor's Greece: With Great Cruises and the Best Island Getaways։ Fodor's Travel Publications։ էջ 308։ ISBN 978-0-307-92916-7
- ↑ Europa Publications (2003)։ The International Who's Who 2004։ Psychology Press։ էջ 1284։ ISBN 978-1-85743-217-6
- ↑ 9,0 9,1 9,2 «President»։ Greek Government։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-21-ին։ Վերցված է փետրվարի 21, 2015
|
|