Զոսիմայա դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զոսիմայա դպրոց
Ζωσιμαία Σχολή Ιωαννίνων 03.jpg
Zosimaia.jpg
Տեսակդպրոց և շենք
Հիմնադրված է1828
Անվանված էZosimades?
ԵրկիրFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of Greece.svg Հունաստան
ՏեղագրությունՅանինա
Կայքgym-zosim.ioa.sch.gr/wp/
Lua error in Մոդուլ:Location_map at line 442: Unable to find the specified location map definition. Neither "Module:Location map/data/Օսմանյան կայսրություն, Հունաստան" nor "Template:Տեղորոշման քարտեզ Օսմանյան կայսրություն, Հունաստան" exists.

Յանինայի (Էպիրուս) Զոսիմայա դպրոց (հուն․՝ Ζωσιμαία Σχολή, Zosimaía Scholí), տարածաշրջանի Օսմանյան կայսրության վերջին շրջանում (1828-1913) հունական միջնակարգ մակարդակի ամենակարևոր ուսումնական հաստատություններից մեկը։ Զոսիմայան հիմնադրվել է 1828 թվականին, Զոսիմաս եղբայրների անձնական միջոցներով և դեռեւս գործում է որպես ավագ դպրոց՝ Հունաստանի կրթության նախարարության կանոնակարգի համաձայն։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաոս Զոսիմասի կիսանդրին

Անկախության համար հունական պատերազմի տարիներին (1821-1830 թվականներ) և այն ժամանակ, երբ Եպիրուսի (Յանինա) տարածաշրջանում հակամարտությունները դեռևս բորբոքված էին, քաղաքը, որը հայտնի էր իր մշակութային և կրթական հիմքով և որը եղել է հունական կրթության գլխավոր կենտրոնը, ընկել էր կարճաժամկետ անկման մեջ։

Այդ պահին Զոսիմաս հինգ եղբայրները, ովքեր տեղափոխվել էին Ռուսաստան և հաջողակ առեւտրականներ դարձել, որոշում են կայացրել իրենց հայրենիքում զգալի ներդրում ունենալ, հովանավորելով նոր ուսումնական հաստատության հիմնադրումը։ Zosimaia դպրոցը հիմնադրվել է 1828 թվականին և սկզբից գործում էր որպես քառամյա դպրոց։ Յանինայի դպրոցի կոմիտեն, որը պատասխանատու էր քաղաքի կրթական հաստատության կառավարման համար, Զոսիմիայի ղեկավարման համար լիարժեք պատասխանատվություն ունի Զոսիմասների ընտանիքի ֆինանսական օգնության հետ միասին։

Անաստասիոս Սակելարիոսի վարչակազմը, 1833-1862[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական մուտքի տեսքը

1833 թվականին Զոսիմայի տնօրենն դարձավ Զագորիից Անաստասիոս Սակելարիոսը, Աթանասիոս Պսալիդասի նախկին ուսանողը` Հունաստանի կրթության հիմնական մտավորականը և Ալի Փաշայի խորհրդականը։ 1840 թվականին դպրոցի կրթական ծրագրում ավելացվել է ավելի քան երեք դասընթաց։

Սակելարիոսի վարչակազմի հետ Զոսիմիան դարձավ Օսմանյան աշխարհի ամենահայտնի հունարեն դպրոցներից մեկը։ Ուսանողների մեծ մասը եղել է Էպիրուսից, բայց շատերը Օսմանյան կայսրության հունական համայնքներից էին, օրինակ, Արևելյան Ռումելիայից[1]։ Կային նաև տեղափոխված ուսանողներ այլ հայտնի դպրոցներից, ինչպիսիք են` Կոստանդնուպոլսում (այժմ` Ստամբուլ) Ֆեների հունական ուղղափառ դպրոցը (հուն.` Μεγάλη του Γένους Σχολή): Բացի այդ, մի շարք թուրքեր ու ալբանացիներ են ընդունվել Զոսիմայա, որոնցից ոմանք դարձան իրենց երկրներում ղեկավար անձնավորություններ[2]։ Սակելարիոսի վարչակազմի ժամանակ ուսանողների թիվը հասնում էր 400-ի։ Զոսիմիայի շրջանավարտներից շատերը շարունակում էին իրենց ուսումը, հիմնականում Աթենքի համալսարանում կամ դառնում էին ուսուցիչ Բալկանյան թերակղզում գտնվող հունական դպրոցներից մեկում։ 1860 թվականին դպրոցի բարձր հեղինակության շնորհիվ Աթենքի համալսարանը թույլատրում էր Զոսիմայայի շրջանավարտների ընդունելությունն առանց որևէ քննության։ Այնուամենայնիվ, 1862 թվականին Սակելարիոսը հրաժարական տվեց Յանինայի այլ դպրոցական պաշտոնյաների հետ տարաձայնությունների արդյունքում։

Ուշ օսմանյան ժամանակաշրջան, 1862-1913[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժամանակահատվածում դպրոցի տնօրեններն էին.

  • Սպիրիդոն Մանարիս (1863–1881), նրա ղեկավարման ընթացքում ուսումնական ծրագրին ավելացվեց հնգամյա ուսուցումը։
  • Միլտիադիս Պանտազիս (1881–1888), Մոնոդենդրիից (Զագորի)
  • Սպիրիդոն Մանարիս (1881–1888), Սիդիրոկաստրոյից, Աթենքի համալսարանի պրոֆեսոր
  • Գեորգիոս Սորիրիդիտադիս (1891–1893)
  • Դիմիտրոս Կոնստաս (1891–1893)
  • Անտոնիս Տրավլանտոնիս (1895–1896):

Ուսուցիչները բարձրագույն կրթություն ունեին և այդ ժամանակի մշակութային և կրթական գործունեության մեջ նշանակալի ներդրում ունեցան, օրինակ, Պանագիոտիս Արավատինոսը, որը գրել է բանաստեղծության և լեզվաբանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր։

1913 թվականից մինչ այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոսիմայան շարունակաբար գործում է որպես հունական կրթության նախարարության կանոնակարգի համաձայն բարձրագույն կրթություն մատուցող ավագ դպրոց։

Նշանավոր շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալի Ասլանի (1884–1966)
  • Էլմազ Բոչե (1852–1925)
  • Անաստաս Բիկու (?-1878)
  • Աբեդի Դինո (1843–1906)
  • Հասան Դոստի (1895–1991)
  • Նայիմ Ֆրաշերի (1846–1900)
  • Սամի Ֆրաշերի (1850–1904)
  • Մեհմետ Էսատ (1862–1952)
  • Գեորգիոս Հացիս (Պելերեն) (1881–1930)
  • Դիմիտրոս Հացիս (1913–1981)
  • Քազիմ Կոչուլի, (1887–1943)
  • Կոստանդին Կրիստոֆորիդի (1826–1895)
  • Կոստաս Կրիստալիս (1868–1894)
  • Քազիմ Մուլեթի, (1893–1956)
  • Սալի Նիվիցա (1890–1920)
  • Կարոլոս Պապուլիաս (1929)
  • Հասան Թահսին փաշա (1845–1918)
  • Իսմաիլ Քեմալի (1844–1919)
  • Հոդո Սոկոլի (1836–1883)
  • Դիմիտեր Տուտուլանի ( 1875–1937
  • Գեորգիոս Ցավելաս (1866–1961)
  • Քրիստակիս Զոգրաֆոս (1820–1896)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. This region is usually known as Northern Thrace outside Greece
  2. M. V. Sakellariou. Epirus, 4000 years of Greek history and civilization. Ekdotikē Athēnōn, 1997. 978-960-213-371-2, p 305: ""Albanians and Turks also studied at the Zosimaia School, some of whom became leading personalities, such as Esat Pasha, Hassan Taxim Pasha... "

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • http://www.zosimaia.gr/ Զոսիմայայի շրջանավարտների կազմակերպություն (Հունաստանում)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]