Նայիմ Ֆրաշերի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրաշերի
Նայիմ Ֆրաշերի Naim Frashëri | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 25, 1846[1][2] |
| Ծննդավայր | Ֆրաշեր, Ioannina eyalet, Օսմանյան կայսրություն |
| Վախճանվել է | հոկտեմբերի 20, 1900[1][2] (54 տարեկան) |
| Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Գերեզման | Ֆրաշեր |
| Գրական անուն | D. Keto |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, թարգմանիչ, լրագրող, քաղաքական գործիչ և պատմաբան |
| Լեզու | հունարեն, ալբաներեն, պարսկերեն և թուրքերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Teqe of Frashër? և Զոսիմայա դպրոց |
| Ստեղծագործական շրջան | 1881-1923 |
| Ժանրեր | քնարերգություն |
| Գրական շարժումներ | Ռոմանտիզմ, սուֆիական գրականություն |
| Ուշագրավ աշխատանքներ | «Սկանբերգի պատմություն» և «Կերբելա» |
| Ազգականներ | Midhat Frashëri? և Ali Sami Yen? |
Նայիմ Ֆրաշերի (ալբ․՝ Naim Frashëri, մայիսի 25, 1846[1][2], Ֆրաշեր, Ioannina eyalet, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 20, 1900[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), ալբանացի բանաստեղծ ու արձակագիր, ալբանական վերածննդի վաստակավոր գործիչ։ Ճանաչված է որպես Ալբանիայի ժողովրդական բանաստեղծ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նայիմ Ֆրաշերին ծնվել է Ալբանիայի հարավում գտնվող Ֆրաշերի գյուղում։ Տասը տարեկանից նա գրում էր բանաստեղծություններ։ 1865 թվականին ընտանիքով տեղափոխվում է Յանինա, որտեղ ընդունվում է հունական ուսումնարան։ Այնտեղ դասավանդումն իրականացվում էր ֆրանսիական լուսավորական գաղափարներով[4]։ Այստեղ նա սովորում է նաև գրել պարսկերեն բանաստեղծություններ (առաջին անգամ հրատարակվել են Ստամբուլում՝ 1885 թվականին)։ Ուսումնարանում նա սովորում է հունարեն, ֆրանսերեն, իտալերեն[5]։ Հայրենիք վերադարձել է եղբոր՝ Աբդուլ Ֆրաշերիի հետ, մասնակցել է Պրիզրենի լիգայի պատերազմում, Օսմանյան կառավարության օժանդակությամբ ստեղծված ալբանական ժողովրդական կազմակերպության կազմում։ Վերջինս հետագայում հակամարտության մեջ է մտնում Ստամբուլի իշխանությունների հետ։ Այն ավարտվում է կազմակերպության սատարողների ձերբակալությամբ։
1882 թվականին Նայիմ Ֆրաշերին լքում է Ալբանիան և հեռանում Թուրքիա, որտեղ Օսմանյան կայսրության կառավարության անդամություն է ստանում։ Սակայն նա չի դադարում աշխուժորեն մասնակցել ալբան ժողովրդի հասարարակական-քաղաքական և մշակութային կյանքին։
Ֆրաշերին հրատարակում է գրքեր, սակայն դրանցում որպես հեղինակ նշվում է կեղծանվամբ[5]։ Նայիմ Ֆրաշերին գրել է հունարեն հայրենասիրական բանաստեղծություն՝ «Ալբանների իրական ցանկությունը», մասնակցություն է ունեցել ալբանական ազգային դպրոցների բացմանը։ Հեղինակել է դասագրքեր, այբբենարաններ, ընթերցանության ձեռնարկներ[6], թարգմանել Հոմերոսի «Իլիականը»[7], Ժան դը Լաֆոնտենի առակները, գրել է հոդվածներ դիդակտիկայի և իսլամական պրակտիկայի մասին։
1898 թվականին հրատարակվում են Նայիմ Ֆրաշերիի ամենահայտնի բանաստեղծությունները՝ «Սկանբերգի պատմություն» և «Կերբելա»։ ԽՍՀՄ տարիներին բազմացվել և տարածվել են դրանց ռուսերեն թարգմանությունները՝ Էմիլիա Ալեքսանդրովայի, Դավիդ Սամոյլովի և Տատյանա Սկորիկովայի կողմից[8]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նայիմ Ֆրաշերին գրել է քսաներկու մեծ աշխատություններ՝ թուրքերեն, հունարեն, ալբաներեն, պարսկերեն լեզուներով։ Առաջին շրջանի հայրենասիրական բանաստեղծությունների վրա զգալի ազդեցություն է թողել պարսից, ինչպես նաև՝ ֆրանսիական գրականությունը։ Մինչդեռ իր ամբողջ ստեղծագործական ճանապարհը զուգակցվում էր սուֆիական պանթեիզմով, որը հաստատում էր Աստծո գոյությունը, աստվածային եղեկությունն ու ներկայությունը կենդանի ու անկենդան բնության մեջ։

- Kavâid-i farisiyye dar tarz-i nevîn (հայ. Պարսկերենի քերականություն), Ստամբուլ, 1871
- Ihtiraat ve kessfiyyat (հայ. Изобретения и открытия), Ստամբուլ, 1881
- Fusuli erbea (հայ. Տարվա եղանակներ), Ստամբուլ, 1884
- Tahayyülat (հայ. Հույսեր), Ստամբուլ, 1884
- Bagëti e Bujqësi (հայ. Նախիրներ և հացահատիկ), Բուխարեստ, 1886
- E këndimit çunavet (հայ. Տղաների ընթերցանության ցանկ), Բուխարեստ, 1886
- Istori e përgjithshme për mësonjëtoret të para (հայ. Առաջին կուրսի ընդհանուր պատմություն), Բուխարեստ, 1886
- Vjersha për mësonjëtoret të para (հայ. Առաջին պոեզիա), Բուխարեստ, 1886
- Dituritë për mësonjëtoret të para (հայ. Առաջին կուրսի ընդհանուր գիտելիքներ), Բուխարեստ, 1886
- O alithis pothos ton Skypetaron (հայ. Ալբանների իրական ցանկություն), Բուխարեստ, 1886
- Luletë e Verësë (հայ. Ամռան գույներ), Բուխարեստ, 1890
- Mësime (հայ. Պարապմունքներ), Բուխարեստ, 1894
- Parajsa dhe fjala fluturake (հայ. Դրախտ և թռչող աշխարհ), Բուխարեստ, 1894
- Gjithësia (հայ. Տիեզերք), Բուխարեստ, 1895
- Fletore e bektashinjët (հայ. Բեքթաշի գրառումներ), Բուխարեստ, 1895
- O eros (հայ. Սեր), Ստամբուլ, 1895
- Iliadh' e Omirit (հայ. Հոմերոսի Իլիական), Բուխարեստ, 1896
- Istori e Skënderbeut (հայ. Սկանդերբեգի պատմություն), Բուխարեստ, 1898
- Qerbelaja (հայ. Կերբելա), Բուխարեստ, 1898
- Istori e Shqipërisë (հայ. Ալբանիայի պատմություն), Սոֆիա, 1899
- Shqipëria (հայ. Ալբանիա), Սոֆիա, 1902
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ «Who popular». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- ↑ Նայիմ Ֆրաշերի, կենսագրություն Արխիվացված 2013-06-24 Wayback Machine(ռուսերեն)
- 1 2 Նայիմ Ֆրաշերի, կենսագրություն Արխիվացված 2012-02-02 Wayback Machine (անգլերեն)
- ↑ Европейская поэзия девятнадцатого века; Библиотека Всемирной Литературы, серия вторая, том 85. — М։ Художественная литература, 1977. — 928 с.
- ↑ studymode.com - Naim Frasheri
- ↑ «Московская Городская Организация Союза Писателей России». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}: More than one of|archivedate=and|archive-date=specified (օգնություն); More than one of|archiveurl=and|archive-url=specified (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Европейская поэзия девятнадцатого века; Библиотека Всемирной Литературы, серия вторая, том 85. — Москва։ Художественная литература, 1977. — С. 928.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայիմ Ֆրաշերի» հոդվածին։ |
| ||||||||||||
