Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս
Kostis stephanopoulos.jpg
Դրոշ
(14-րդ) Հունաստանի նախագահ
Դրոշ
1995 թվականի մարտի 10 - 2005 թվականի մարտի 10
Նախորդող Կոնստանտինոս Կարամանլիս
Հաջորդող Կարոլոս Պապուլիաս
 
Կուսակցություն՝ Ազգային Ռադիկալ Միություն, Նոր ժողովրդավարություն և Դեմոկրատական թարմացում
Կրթություն՝ Աթենքի համալսարան, Q12872809? և Lycée Léonin?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և լողորդ
Ծննդյան օր օգոստոսի 15, 1926(1926-08-15)[1][2]
Ծննդավայր Պատրաս, Municipality of Patras
Վախճանի օր նոյեմբերի 20, 2016(2016-11-20)[3][1][2] (90 տարեկան)
Վախճանի վայր Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան
Քաղաքացիություն Flag of Greece.svg Հունաստան
Հայր Դիմիտրոս Ստեֆանոպուլոս
Մայր Բրիզեիդա Ֆիլոպուլու
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս (հուն․՝ Κωνσταντίνος Στεφανόπουλος, օգոստոսի 15, 1926(1926-08-15)[1][2], Պատրաս, Municipality of Patras - նոյեմբերի 20, 2016(2016-11-20)[3][1][2], Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան, հույն իրավաբան, քաղաքագետ, Հունաստանի նախկին նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է Աթենքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և մինչև 1974 թվականին աշխատել է մասնագիտությամբ որպես Պատրաս քաղաքի փաստաբանական միությունում։ 1958 թ. առաջին անգամ մասնակցել է ընտրություններին Արմատական ժողովրդական միություն կուսակցության (հուն․՝ Εθνική Ριζοσπαστική Ένωση) կողմից և առաջին անգամ 1964 թ. ընտրվել է Պառլամենտի անդամ։ 1974, 1977, 1981 և 1985 թվականներին վերընտրվել է Պառլամենտ Նոր Դեմոկրատիա կուսակցությունից (հուն․՝ Νέα Δημοκρατία «Ν.Δ.»

1981-ից 1985 թվականները նա կատարել է Պառլամենտի նախագահի և ներկայացուցչի պաշտոնը։ 1974 թվականին Կառավարության Ազգային Միասնություն Կոնստանտինոս Կարամանլիսի կառավարման ժամանակ նշանակվել է առևտրի նախարարի տեղակալ։

Հետագա յոթ տարիները նա աշխատել է Նոր Դեմոկրատիայի կառավարության մեջ որպես Ներքին գործերի նախարար (1974 թվականի նոյեմբերից 1976 թվականի սեպտեմբեր), Աշխատանքի և հասարակական ապահովագրության նախարար(1976 թվականի սեպտեմբերից 1977 թվականի նոյեմբեր)և նախարար առանց պորտֆելիя (1977—1981 թթ.)։

1985 թվականի օգոստոսին Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսը հավակնել է Նոր Դեմոկրատիա կուսակցության ղեկավարի պաշտոնին, բայց անարդյունք։ Այդ անհաջողությունից հետո նա լքում է կուսակցությունը և նույն տարվա սեպտեմբերի 6-ին ստեղծում է իր կուսակցությունը՝ Դեմոկրատական Թարմացումները։ (հուն. Δημοκρατική Ανανέωση "ΔΗ.ΑΝΑ.).

1989 թվականին նա ընտրվել է Պառլամենտի անդամ Աթենքի թաղապետարանի կողմից։ Միաժամանակ մինչև 1994 թվականը նա ղեկավարում էր Դեմոկրատական Թարմացումներ կուսակցությունը, մինչև դրա լուծարվելը։

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահության ընտրությունների ժամանակ 1995 թվականին, Քաղաքական Գարուն կուսակցությունը (հուն. Πολιτική Άνοιξη «ΠΟΛΑΝ») ներկայացրեց Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսի թեկնածությունը և այդ ու Համահունական Սոցիալիստական Շարժում (հուն. Πανελλήνιο Σοσιαλιστικό Κίνημα «ΠΑΣΟΚ»)կուսակցությունների աջակցության շնորհիվ 1995 թվականի մարտին 8-ին նա ընտրվեց Հունաստանի նախագահ։ 151 ձայն հավաքելով, նա ընտրվեց Հունաստանի 5-րդ նախագահ, 1974 թվականի կառավարության ժողովրդավարական շարժման վերականգնումից հետո։ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսը դարձավ Կոնստանտինոս Կարամանլիսի հետնորդը 1995 թվականի մարտի 10-ից։ 2005 թվականին պաշտոնապես երկրորդ անգամ վերընտրվեց, իսկ նրա հետնորդը դարձավ Կարոլոս Պապուլիասը։ Իր նախագահության տարիներին նա ձեռք բերեց համաշխարհային ճանաչում, չնայած որ զսպված և խիստ դիրքորոշում ուներ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստանայի պատվավոր քաղաքացի (26 հունիս 2002 թվական)[4]
  • 1-ին աստիճանի շքանշան «Բարիս» (Ղազախստան, 2001 թվականի հուլիսի 16)[5]
  • Շքանշան «Վիֆլիեմ 2000» (Պաղեստինի ազգային վարչակազմ, 2000)[6].

Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսը արժանացել է բազմաթիվ երկրների մրցանակների և շքանշանների։ Ներկայումս նա հանդիսանում է Հունաստանի և այլ երկրների քաղաքների պատվավոր քաղաքացի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 http://www.amna.gr/article/132140/Pethane-o-proin-Proedros-tis-Dimokratias-Kostis-Stefanopoulos
  4. Решение маслихата города Астаны от 26 июня 2002 года № 176/32-II «О присвоении звания „Почетный гражданин города Астаны“»
  5. Указ Президента Республики Казахстан от 16 июля 2001 г. № 656 «О награждении орденом „Барыс“ I степени К. Стефанопулоса»
  6. Medal of Bethlehem, 2000(անգլ.)