Ֆեդոն Գիզիկիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆեդոն Գիզիկիս
 
Կուսակցություն՝ Greek military junta of 1967–1974?
Կրթություն՝ Hellenic Military Academy?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զինծառայող
Ազգություն հույն
Ծննդյան օր հունիսի 16, 1917(1917-06-16)[1]
Ծննդավայր Վոլոս, Volos Municipality, Մագնեսիա, Թեսալիա, Հունաստան[2]
Վախճանի օր հուլիսի 27, 1999(1999-07-27) (82 տարեկանում)
Վախճանի վայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Flag of Greece.svg Հունաստան

Ֆեդոն Գիզիկիս (հուն․՝ Φαίδων Γκιζίκης, հունիսի 16, 1917(1917-06-16)[1], Վոլոս, Volos Municipality, Մագնեսիա, Թեսալիա, Հունաստան[2] - հուլիսի 27, 1999(1999-07-27), Աթենք, Հունաստան), հույն ռազմական և պետական գործիչ,1967-1974 թվականներին «Սև գնդապետների» խունտայի անդամ, Հունաստանի նախագահը 1973-1974 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Գիզիկիսն ավարտել է հունական ռազմական ակադեմիան[3]։ 1940 թվականին Ալբանիայի ճակատում մարտնչել է իտալացիների հետ։ Մասնակցել է 1946-1949 թվականների Հունական քաղաքացիական պատերազմին՝ կառավարության կողմից։ 1968 թվականին գնդապետ Գիզիկիսը եղել է Աթենքի ռազմական կառավարիչ[4][5]։ 1971 թվականին Գիզիկիսը բարձր պաշտոն է զբաղեցրել Հունաստանի ցամաքային զորքերում։ 1973 թվականին նշանակվել է 1-ին հունական բանակի հրամանատար[6]։

1973 թվականի նոյեմբերին Գեորգիոս Պապադոպուլոսին իշխանությունից հեռացնելուց հետո հունտայի նոր ղեկավար Դիմիտրիոս Իոաննիդիսը՝ Գիզիկիսի ընկերն ու նրա հայրենակիցը (Էպիրից), նրան նշանակել Է Հունաստանի նոր նախագահ։ 1974 թվականին Կիպրոսում հեղաշրջման տապալումից հետո քաղաքական ճգնաժամի ժամանակ Գիզիկիսը հանդիպել է հույն առաջատար քաղաքական գործիչների հետ, որից հետո որոշում է կայացրել իշխանությունից հեռացնել Իոաննիդիսին և նոր վարչապետ նշանակել Կարամանլիսին դրանից մի քանի ամիս անց Գիզիկիսը հրաժարական տվեց (նոր նախագահ դարձավ Միխայիլ Ստասինոպուլոսը)։

Ապրել է մենակ, մահացել է գրեթե աղքատության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger-Archiv — 1913.
  2. 2,0 2,1 2,2 http://articles.latimes.com/1999/jul/30/news/mn-61048
  3. Eric Pace։ «Phaidon Gizikis, '73 Greek Junta Officer, 82» (անգլերեն)։ New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-14-ին 
  4. Metin Tamkoç The Turkish Cypriot State. — K. Rustem & Brother, 1988. — С. 83. — ISBN 9963565123
  5. The Greek Case, 1969. / European Court of Human Rights. — Martinus Nijhoff Publishers, 1972. — С. 386. — ISBN 9024713102
  6. «Obituaries» (անգլերեն)։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-14-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]