Հունաստանի առաջին հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Առաջին հունական հանրապետություն
Αʹ Ελληνική Δημοκρατία
Հունաստանի թագավորություն 
Սամոսի իշխանություն 
Flag of Greece (1822-1978).svg Greek Phoenix.png
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Greece1830EN.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Նաֆպլիոն
Լեզու Հունարեն
Կրոն Հույն ուղղափառ եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Ժամանակավոր կառավարություն[1][2]

Առաջին հունական հանրապետություն (հուն․՝ Αʹ Ελληνική Δημοκρατία), հունական ժամանակավոր կառավարությունը, որը ստեղծվել է Հունաստանի անկախության պատերազմի արդյունքում և պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ՝ իր լիակատար տարածքային ամբողջականությունը ապահովելու համար։

Այս ժամանակակից կառավարությունը, որը ձևավորվել է 1822 թվականին դա եղել է Հունաստանի պատմության առաջին հանրապետությունը[3][4][5][6]:

Հետագայում Հունաստանի տարածքում ձևավորվում են նաև այլ ժողովրդավարական պետական միավորումներ՝ Հունաստանի երկրորդ և երրորդ հանրապետությունները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1821 թվականի վճռական ապստամբությունից հետո Հունաստանի հարավում ստեղծվեց ժամանակավոր պետական միավորում։ Հունաստանի անկախության պատերազմի մասնակիցները համալրեցին հունական կառավարության խորհուրդները և դարձան ազգային ժողովի վարչակազմի անդամներ։

1822 թվականին ընդունվում է համահունական առաջին Սահմանադրությունը, որը ազդարարում է ժամանակակից հունական պետականության սկիզբը։

Չնայած նրան, որ խորհուրդները շարունակում էին պահպանել իրենց գոյությունը, սակայն մինչև 1824 թվականը Հունաստանում պետական գլուխ կանգնած պետական մարմին չկար։

Պատճառը հիմնականում այն էր, որ Եվրոպայի մեծ տերությունները (Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան, Իտալիա, Ավստրիա) հրաժարվում էին ճանաչել նորանկախ պետության անկախությունը Օսմանյան կայսրությունից: Բացի այդ, երկրում շարունակվում էին քաղաքական ճնշումները, քաղաքացիական պատերազմները և թուրք-եգիպտական զորքերի շարունակական հարձակումները։ Այս ամենը կարող էին հանգեցնել նորանկախ երկրի փլուզման։

1827 թվականին հունական մեծ հեղափոխությունը ավարտվեց հաղթանակով։ Թուրքական տիրապետության դեմ պայքարելու համար ոտքի էին կանգնել հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչներ։

Քաղաքական ասպարեզում փոխվեց այն որ Մեծ տերությունները փոխեց իրենց վերաբերմունքը Հունաստանի նկատմամբ։ Մեծ Բրիտանիան զորքեր տրամադրեց Հունաստանի առաջին ժամանակավոր հանրապետությանը թուրք զավթիչների դեմ պայքարի համար։

Այս պայմաններում Լոնդոնում գումարվեց վեհաժողով, որտեղ քննարկվեց Հունաստանի անկախության հարցը։ 1828 թվականին Հունաստանի ժամանակավոր կառավորությունը իր դիրքերը ամրապնդելու նպատակով քայլեր ձեռնարկեց վերականգնել պատերազմների և հեղափոխությունների արդյունքում քայքայված տնտեսությունը։

1832 թվականին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիա և Ռուսական կայսրության միջամտությամբ Թուրքիան ճանաչեց Հունաստանի անկախությունը[7]: Հունաստանի առաջին հանրապետությունը, որը իր բնույթով ժամանակավոր կառավարություն էր, անկում ապրեց։

Բալկանյան թերակղզում ստեղծվեց Հունաստանի թագավորությունը: Հունաստանի առաջին թագավոր ընտրվեց Բավարիայի թագաժառանգ դրածո թագավոր Օտտոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Θέσπισμα του Βουλευτικού Σώματος περί συστάσεως Κεντρικού Σχολείου στο Άργος, Πρόεδρος Πανούτσος Νοταράς, 22 Νοεμβρίου 1824 εν Ναυπλίω που δημοσιεύτηκε στην εφημερίδα Ελληνικά Χρονικά, Μεσολόγγι, 14 Φεβρουαρίου 1825, Σάββατο, Αρ. 13, Δεύτερον Έτος [1] (Τίτλος: «Προσωρινή Διοικ. της Ελλάδος»), αναδημοσίευση από την Εφημερίδα της Διοικήσεως
  2. Κωνσταντίνος Γρ Κυριακόπουλος, Χρίστος Μαυρογιώργος։ «Η περίθαλψη του πληθυσμού και των στρατιωτών κατά την διάρκεια της Επαναστάσεως του '21»։ Εταιρεία Στρατιωτικής Ιατρικής։ Վերցված է April 23, 2011  Επιστολή του Εκτελεστικού προς το Υπουργείο των Εσωτερικών, επιγραφόμενη «Προσωρινή Διοίκησις της Ελλάδος»
  3. «Συνταγματική Ιστορία, Από την επανάσταση έως την καθιέρωση της Βασιλευομένης Δημοκρατίας (1821-1864)»։ Η Βουλή των Ελλήνων։ Վերցված է 2010-12-26 
  4. Who Governs Southern Europe?: Regime Change and Ministerial Recruitment, 1850-2000 Pedro Tavares De Almeida, António Costa Pinto, Nancy Gina Bermeo, σελ. 157, Routledge, 2003
  5. Constitutional law in Greece, Philippos K. Spyropoulos, P. C. Spyropoulos, Théodore Fortsakis, Kluwer Law International 2009, σελ. 41
  6. Greek orders and medals, Volume 1, George D. Dimacopoulos, 1961 «It was named «0rder of the Phoenix» after the mythological bird, which every five hundred years burns, and is then reborn from its own ashes, and which was the symbol of the Rebirth of Hellenism and of the First Greek Republic (1827-1832)»
  7. Western Europe 2000, Wayne C. Thompson, Mark H. Mullin - 2000 «The first Greek Republic was established in 1923, followed by military coups in 1925, 1926, 1933 and 1935, and a restoration of the monarchy in 1935» [2]