Jump to content

Վլադիմիր Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգսյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Սարգսյան
Ծնվել էհունիսի 25, 1935(1935-06-25)[1]
Ջուղա, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունվարի 3, 2013(2013-01-03)[2] (77 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմեքենագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[3]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1957)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1972)
Գիտական ղեկավարՆագուշ Հարությունյան
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և Հայաստանի վարչապետի հուշամեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Երեխա(ներ)Սամվել Սարգսյան
 Vladimir Sargsyan Վիքիպահեստում

Վլադիմիր Սարգսի Սարգսյան (հունիսի 25, 1935(1935-06-25)[1], Ջուղա, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 3, 2013(2013-01-03)[2], Երևան, Հայաստան), խորհրդային հայ գիտնական մեխանիկայի բնագավառում։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1974), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996)[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Սարգսյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 25-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղա քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Երևանի թիվ 17 միջնակարգ դպրոցը։ 1952-1957 թթ. սովորել է ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետի մեխանիկայի բաժնում։ 1957-1959 թթ. եղել է ԵՊՀ մեխանիկայի ամբիոնի ասիստենտ, 1959-1962 թթ.՝ ԵՊՀ ասպիրանտ, 1961-1963 թթ.՝ ԵՊՀ մեխմաթ ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի ավագ դասախոս, 1961-1966 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի արտահաստիքային գիտաշխատող։ 1962 թվականին ստացել է Ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան 1963-1965, 1967-1973 թթ. եղել է Առաձգականության և պլաստիկության տեսության ամբիոնի դոցենտ, 1965-1967 թթ.՝ ԵՊՀ գիտահետազոտական բաժնի ավագ գիտաշխատող, 1968-1970 թթ.՝ Կենտրոնական գիտահետազոտական համակարգերի լաբորատորիայի հաշվողական մեթոդների լաբորատորիաների վարիչ, 1969-1978 թթ.՝ ԵՊՀ նախապատրաստական բաժանմունքի վարիչ։ 1972 թվականին ստացել է Ֆիզմաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1973 թվականից Առաձգականության և պլաստիկության տեսության ամբիոնի պրոֆեսոր, 1976-1980 թթ.՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածուական աստիճան շնորհող «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» մասնագիտության խորհրդի փոխնախագահ, 1978-2003 թթ.՝ ԵՊՀ հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի վարիչ, 1980-2007 թթ.՝ ֆիզմաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան շնորհող «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» մասնագիտության խորհրդի նախագահ, 1986 թվականից՝ ՀԽՍՀ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 1988-1990 թթ.՝ ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետի դեկան, 1990-1992 թթ.՝ ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1993-1994 թթ.՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, ՄԻՏԳ բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատար, 1994 թվականից՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի և մեխանիկայի պրոբլեմային խորհրդի նախագահի տեղակալ, 1996 թվականից՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, 1996-2007 թթ.՝ ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետի դեկան, 2007 թվականից՝ ԵՊՀ Մեխանիկայի ամբիոնի պատվավոր վարիչ։

Պրոֆեսոր Սարգսյանի գիտական ձեռքբերումներն ու ստացած հիմնարար արդյունքներն ամփոփված են գիտական հասարակայնության բարձր գնահատականին արժանացած նրա 7 մենագրություններում («Անիզոտրոպ մարմնի առաձգականության մաթեմատիկական տեսության մի քանի խնդիրներ», «Կոնտակտային խնդիրներ առաձգական վերադիրներով կիսահարթությունների և շերտերի համար», «Հոծ միջավայրի մեխանիկայի խնդիրների լուծման մոտավոր մեթոդներ» և այլն), 12 ուսումնական, մեթոդական ձեռնարկներում ու դասագրքերում («Հոծ միջավայրի մեխանիկա», «Հոծ միջավայրի մեխանիկայի խնդիրների լուծման մոտավոր մեթոդներ», «Ասիմպտոտիկ մեթոդները պինդ մարմնի մեխանիկայում», «Կառուցվաքների օպտիմալ նախագծում», «Տեսական մեխանիկայի խնդիրների լուծման ուղեցույց» և այլն), ինչպես նաև շուրջ 320 գիտական հոդվածներում։

Վախճանվել է 2013 թվականի հունվարի 3-ին Երևանում։

Անդամակցությունը գիտ. կազմակերպություններին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1980 – Սլովակիայի ԳԱ մեխանիկոսների ընկերության պատվավոր անդամ
  • 1982-1991 – ԵՊՀ «Մեխանիկա» միջբուհական հանդեսի գլխ. խմբագիր, ԵՊՀ «Գիտական տեղեկագիր» և ՀՀ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Մեխանիկա» հանդեսների խմբագրակազմի անդամ
  • 1985 – ԽՍՀՄ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ
  • 1985 – Մեխանիկայի և մաթեմատիկայի համագործակցության միջազգային ընկերության անդամ
  • 1986 – ԽՍՀՄ գիտության ու տեխնիկայի կոմիտեի «Կոնստրուկտիվ ամրություն և քայքայում» գիտական խորհրդի անդամ
  • 1986 – Մեխանիկայի գիտամեթոդական հանձնաժողովի Անդրկովկասյան տարածաշրջանի նախագահ
  • 1989 – ԽՍՀՄ ԲԿՆ տեսական մեխանիկայի մեթոդական խորհրդի նախագահության անդամ, Անդրկովկասյան տարածաշրջանի նախագահ
  • 1993 – Ռուսաստանի ԳԱ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ
  • 1993 – Գիտությունների «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (Փարիզ)
  • 1994 – ՀՀ Ճարտարագիտության ակադեմիայի անդամ
  • 1994 – Հայաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի նախագահ
  • 1994 – ԱՊՀ գիտնականների հետ համագործակցության միջազգային ասոցիացիայի (INTAS) փորձագետ (Բելգիա)
  • 1995 – Կառուցվածքային և բազմաճյուղ օպտիմիզացիայի միջազգային ընկերության անդամ
  • 1998 – Մեխանիկոսների եվրոպական ընկերության անդամ
  • 1998 – Սլովակիայի տեխնիկական գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամ
  • 1998 – Մեխանիկայի և մաթեմատիկայի ամսագրերի խմբագրական խորհուրդների արտասահմանյան անդամ (Ուկրաինա, Եգիպտոս)
  • 1981 – ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ
  • 1985 – Բրատիսլավայի համալսարանի «Յան Կոմենսկի» ոսկե մեդալ
  • 1988 – Բրատիսլավայի համալսարանի մեդալ
  • 1992 – Եգիպտոսի Մանսուրայի համալսարանի մեդալ
  • 1999 – «Անանիա Շիրակացի» պետական մեդալ
  • 2000 – «Մոսկվայի Պետական Համալսարան-250» հուշամեդալ
  • 2005 – Երևանի պետական համալսարանի ոսկե հուշամեդալ
  • 2005 – ՀՀ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահության «Վաստակագիր»
  • 2009 – ՀՀ վարչապետի հուշամեդալ

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Контактные задачи для полуплоскостей и полос с упругими накладками.- Ереван, Изд-во Ерев. ун-та, 1983, 260 с.
  • Новые классы задач теории упругости анизотропного тела.- Ереван, Изд-во Ерев. ун-та, 1997, 241 с.
  • Ասիմպտոտիկ մեթոդները պինդ մարմնի մեխանիկայում.- Երևան, ԵՊՀ հրատ., 1989, 155 էջ[5]։
  • Հոդվածների մատենագիտություն[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1985. — հատոր 11.
  2. 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20140407074129/http://www.ysu.am/files/13.%20Vladimir%20S.%20Sargsyan.pdf
  3. https://www.sci.am/membersview.php?id=171&langid=1
  4. «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վլադիմիր Սարգսյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Սարգսյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Սարգսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 226