Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԳավառ
ՀասցեԳեղարքունիքի մարզ, Գավառ, Զորավար Անդրանիկի 5
Կոորդինատներ: 40°21′21.60″ հս․ լ. 45°7′30.22″ ավ. ե. / 40.3560000° հս․. լ. 45.1250611° ավ. ե. / 40.3560000; 45.1250611
Կայքgallery.am/hy/Branches/Buniatyan/


Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ, ստեղծվել է 1991 թվականին ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի՝ Գավառ քաղաքին նվիրաբերած սեփական հավաքածուի հիման վրա։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահում ներկայացված են 19-20-րդ դդ. հայ և ռուս անվանի նկարիչների ստեղծագործություններ (գեղանկար, գծանկար, փորագրություն, քանդակ

Գավառի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահը միակն է ՀԱՊ-ի մասնաճյուղերի շարքում, որի հավաքածուն ընդգրկում է աշխատանքներ ոչ թե պետական ֆոնդերից, այլ նվիրաբերվել է մասնավոր անձի կողմից։ Հավաքածուում ներկայացված է տարբեր ժամանակաշրջանների հայ և ռուս արվեստագետների ստեղծագործություններ՝ գեղանկար, գրաֆիկա և կոլեկցիոների դիմաքանդակը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան), ներկայացված են նաև Եղիշե Թադևոսյանի, Էդգար Շահինի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Ալխազյանի, Հակոբ Կոջոյանի, Հովհաննես Զարդարյանի, Գևորգ Գրիգորյանի, Խաչատուր Եսայանի, Մինաս Ավետիսյանի, Ռուբեն Ադալյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Մարտին Պետրոսյանի և այլոց ստեղծագործություններ։

Հավաքածուի ռուսական արվեստի բաժնում ներկայացված են նկարիչներ Ա. Օստրոումովա-Լեբեդևայի, Ա. Ֆոնվիզինի և Գ. Վերեյսկու գրաֆիկական գործերը։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ, քաղաքի Զորավար Անդրանիկի 5 հասցեում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]