Jump to content

Հովհաննես Ալխազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Ալխազյան
Ծնվել էփետրվարի 2, 1881(1881-02-02)[1][2]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել է1958[1][2]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[1][2]
Ազգությունհայ
Դավանանքքրիստոնեություն
Մասնագիտություննկարիչ
Հովհաննես Ալխազյան Վիքիդարանում

Հովհաննես Ալխազյան, Ժան (փետրվարի 2, 1881(1881-02-02)[1][2], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - 1958[1][2], Փարիզ, Ֆրանսիա[1][2]), հայ նկարիչ։ Փարիզի Նասիոնալ ընկերության իսկական անդամ (1929)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1898-1903 թվականներին սովորել է Թիֆլիսի նկարչական դպրոցում, որտեղ սովորել է Հովհաննես Շամշիյանի և Ս. Գաբաևի մոտ։ 1905-1908 թվականներին սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում՝ Ֆ. Կորմոնի արվեստանոցում[3]։ Էտյուդներ և բնանկարներ է ստեղծել Ֆինլանդիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում[4]։

Ալխազյանի շուրջ 200 գործ պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։ Աշխատանքներից ներկայացվել են artnet աճուրդում[6]։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալխազյանի ստեղծագործական սկզբունքը ռեալիստական է։ Նրա բնանկարները, ուր մարդը գրեթե բացակա է, կատարված են գունային շեշտված անցումներով՝ պարուրված մեղմ, հանգիստ տրամադրությամբ։ Ստեղծագործություններին բնորոշ են զարդանկարչական և հարթապատկերային լուծումները[7]։

Գործերից են՝

  • «Սպիտակ գիշեր Ֆինլանդիայում»
  • «Ձմռան արևը»
  • «Գյուղը ձյունի տակ»
  • «Ջրաղացը Ավենի վրա»
  • «Վենետիկի մոտ»
  • «Լուարա գետի ափերը»
  • «Վաղ գարուն»
  • «Տեսարան Պրովանսից»
  • «Կամուրջ Տոլեդոյում»
  • «Նավակներ»
  • «Այծեր»

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է «Աշնանային սալոնի» ընկերության, «Անկախ արվեստագետների միության» մի շարք ցուցահանդեսների, 1918 թվականին Սենտ Օգյուստեն սրահում բացվել է Ալխազյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում (1918, 1920, 1922)։ Համագործակցել է հայ համայնքի հետ, մասնակցել «Անի», «Հայ ազատ արվեստագետների միության» ցուցահանդեսներին (1933, 1934, 1945), ցուցադրվել է Փարիզի «Ալլար» սրահում։ Անհատական վերջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1934 թվականին Փարիզի «Շանթ» հայ գրավաճառատան ցուցասրահում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958։
  • Խաչատրյան Շ., Ֆրանսահայ կերպարվեստ, Ե., 1991։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 1990։ Հ. 1:.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. Հովհաննես Ալխազյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
  6. «Ohannès Alhazian | artnet». www.artnet.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  7. LLC, Helix Consulting. «Բնանկարներ՝ առանց մարդկային կերպարների... Հովհաննես Ալխազյան (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ալխազյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 178