Գևորգ Գրիգորյան (Ջիոտտո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գևորգ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Գևորգ Գրիգորյան
Ծնվել է նոյեմբերի 12, 1897(1897-11-12)
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է նոյեմբերի 23, 1976(1976-11-23) (79 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն նկարիչ
Պարգևներ Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
Ամուսին Դիանա Ուկլեբա
Գևորգ Գրիգորյան Վիքիդարանում

Գևորգ Ստեփանի Գրիգորյանի (Ջոտտո) (1897, նոյեմբերի 12 (նոյեմբերի 24), Թիֆլիս - 1976, նոյեմբերի 23, Երևան), ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները գտնվում են Ջոտտոյի թանգարան-արվեստանոցում, Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Գրիգորյանը ստեղծել է գունային և գծային ինքնատիպ կառուցվածքով դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ, որոնցում դրսևորվել է զուսպ գույներով խոր հույզեր արտահայտելու նրա գեղանկարչական հակումը։ Թիֆլիսի մշակութային առանձնահատուկ մթնոլորտը, հայ ժողովրդի անցյալը, ռուսական, վրացական, հայկական մշակույթի ականավոր գործիչները տեղ են գտել Գրիգորյանի փոքրաչափ գործերում։ Նրա կտավներն աչքի են ընկնում թիֆլիսահայ գեղանկարչական դպրոցին հատուկ զուսպ գեղեցկությամբ, կերպարային բազմազանությամբ։

  • «Եղնիկներ», 1917 թ.[2]
  • «Դերասան Աբովյանի դիմանկարը», 1921[3]
  • «Բնանկար», 1922
  • «Նատյուրմորտ անձեռոցիկով», 1922
  • «Հայկուհու դիմանկարը», 1922
  • «Գրկախառնություն», 1925[4]
  • «Երգահան Արմեն Տիգրանյանի դիմանկարը», 1925[5]
  • Դիանա, 1926
  • Հովհարով աղջիկը, 1926
  • Ստեփան Շահումյան, 1926
  • Ռեքվիեմ Առաջնորդի մահը, 1927
  • «Մոր դիմանկարը», 1929
  • «Նատյուրմորտ։ Մրգեր», 1929
  • «Հերոսի մահը», 1929
  • Վիրավոր բանվորը, 1933
  • «Դիանայի դիմանկարը», 1945
  • «Երեք նկարիչ» (Լ. Գուդիաշվիլի, Վ. Խոջաբեկյան, Ն. Փիրումանի), 1959 թ.[6]
  • «Նատյուրմորտ կիտրոններով», 1962
  • «Մայրս և ես», 1972

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1918 թ. մասնակցել է դպրոցի աշակերտների հաշվետու ցուցահանդեսին
  • 1927 թ. մասնակցել է թբիլիսյան նկարիչների ցուցահանդեսին, Հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակին նվիրված ԽՍՀՄ ժողովուրդների արվեստների ցուցահանդեսին (Մոսկվա)
  • 1929-1948 թթ. մասնակցել է Երևանում և Թբիլիսիում կազմակերպված գրեթե բոլոր ցուցահանդեսներին
  • 1965 թ. առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, Երևան
  • 1972 թ. մասնակցում է Անդրկովկասի նկարիչների ցուցահանդեսին, Մոսկվա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգ Գրիգորյան, Ալբոմ, առաջաբանը՝ Պ. Հայթայանի, Ե., 1981

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]