Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան
Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան | |
|---|---|
| Տեսակ | հուշային թանգարան և մշակութային արժեք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
| Պատկանում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| Հասցե | Մաշտոցի պողոտա 45 ա, 6-րդ մուտք, ԵրևանՄաշտոցի պողոտա (45ա) |
| Հիմնադրվել է | 1977 |
| 40°11′25.1″N 44°31′1.2″E / 40.190306°N 44.517000°E | |
![]() | |
![]() | |
Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանը հիմնադրվել է Երևանում 1977 թվականին Երևանում ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո, 1897-1976 թվականներ) այրու՝ Դիանա Ուկլեբայի և մի խումբ արվեստագետների նախաձեռնությամբ։ 1987 թվականին թանգարանի շենքը վերակառուցվում է, ցուցասրահներն ընդարձակվում են, հատկացվում է երկրորդ հարկը, և այն դառնում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ[2]։ Վարիչ՝ արվեստաբան Արփինե Սարիբեկյան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Գրիգորյանի գեղարվեստական մտածողությունը ձևավորվել է ծննդավայր Թիֆլիսում: 1920-ականների վերջը և 1930-ականների սկիզբը նկարչի ստեղծագործական վերելքի տարիներն էին, երբ նա ակտիվորեն մասնակցում էր Թիֆլիսի մշակութային կյանքին, հայ և վրացի նկարիչների ցուցահանդեսներին: Դրանց հաջորդել է նկարչի կյանքի ծանր շրջանը. արվեստի աշխարհում մերժված լինելու ու մեկուսացման երկու տասնամյակ ձգվող տարիներ, որոնց ընթացքում արվեստագետը համառորեն շարունակել է ստեղծագործել: 1950-ական թվականներին նրա արվեստը սկսեց նորովի ընկալվել ու վերարժևորվել, իսկ 60-ական թվականները նշանավորվեցին կարևոր փոփոխություններով:
1962 թ. նկարիչը իրականացնում է իր մեծագույն երազանքը՝ կնոջ հետ հաստատվում է Երևանում, որտեղ էլ մինչև կյանքի վերջը մեծ խանդավառությամբ շարունակում է ստեղծագործել՝ հարստացնելով իր արվեստը նոր թեմաներով ու արտահայտչամիջոցներով:
Գևորգ Գրիգորյանի արվեստանոց-թանգարանում ներկայացված են նկարչի ստեղծագործական ժառանգությունը, հուշաձեռագրային նյութեր, անձնական իրեր։ Գևորգ Գրիգորյանը ստեղծել է դիմանկարներ, զուսպ նատյուրմորտներ, տարաբնույթ այլ աշխատանքներ։ Մի ամբողջ շարք են կազմում տարբեր տարիներին վրձնած կնոջ՝ նկարչուհի և բանաստեղծուհի Դիանայի պատկերները, որոնք միմյանցից տարբերվում են գունային լուծումներով, կառուցվածքով, լի են քնքշանքով ու սիրով։ Թեմատիկ հորինվածքներում Գևորգ Գրիգորյանը կրկին անդրադարձել է իր մանկության տարիների Թիֆլիսին՝ վերարտադրելով ժամանակին բնորոշ մթնոլորտը, կենցաղն ու բարքերը։
2023 թվականի վերանորոգումից հետո ցուցասրահներից մեկն անվանակոչվել է Դիանա Ուկլեբայի պատվին. այստեղ ցուցադրված են նկարչուհու գեղանկար աշխատանքները, արվեստագետ զույգի գրքերի հարուստ հավաքածուն, որը ծառայում է նաև որպես գրադարան այցելուների համար[3]։
Միջացառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում իրականացվում են էքսկուրսիաներ, կրթական ծրագրեր, դասախոսություններ, մշակութային տարբեր միջոցառումներ, կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ: Բացի այդ՝ Ջոտտոյի արվեստանոց-թանգարանը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության մշակութային մի կենտրոն է, որտեղ կազմակերպվում են Վրաստանի նկարիչների ցուցահանդեսներ, մշակութային կապերին վերաբերող միջոցառումներ։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցասրահը գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայի 45ա հասցեում։ Բաց է երեքշաբթիից կիրակի՝ 11:00-18:00։
Մուտք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծահասակներ - 1000 դրամ:
- Դպրոցական, ուսանող, թոշակառու - 500 դրամ:
- Էքսկուրսիա՝ Հայերեն/օտար լեզուներ – 3000 դրամ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Պտոյտներ Հայաստանի Մշակոյթի Գանձարաններուն Մէջ – ԻԳ – Թախծոտ Գոյներու Քնարերգուն Գէորգ Գրիգորեանի (Ճոտտոյի) Արուեստանոց-Թանգարան - ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Պաշտօնական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան». ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Պաշտօնական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան. 2018 թ․ հունվարի 9. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.

