Մարտին Միքայելյան (արվեստաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարտին Միքայելյան (այլ կիրառումներ)
Մարտին Միքայելյան
Ծնվել է1943, մարտի 7
ԾննդավայրՄեծ Գոնդուրա, Սամցխե-Ջավախք, Վրաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունարվեստագետ և նկարիչ
Martin Mikayelyan (art critic) Վիքիպահեստում

Մարտին Կարապետի Միքայելյան (1943, մարտի 7, Մեծ Գոնդուրա, Սամցխե-Ջավախք, Վրաստան), հայ արվեստաբան, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Միքայելյանը Արամե պատկերասրահում

Աշխատանքները գտնվում են Երևանի, Մոսկվայի, Բոստոնի, Դենվերի և այլ քաղաքների մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Միքայելյանի գեղանկարչության ուսուցիչը եղել է ռուսական ակադեմիզմի ոգով դաստիարակված հայտնի թատերական նկարիչ Կարո Մինասյանը։ Ակադեմիզմն ու ռուսական ռեալիզմը 1960-ականներին խորհրդային կերպարվեստի գլխավոր ուղղություններն էին դեռևս։ Սակայն նշանավոր արվեստաբան Ռուբեն Դրամբյանի շնորհիվ ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում արդեն ցուցադրվում էին Մարտիրոս Սարյանի 1900-1910-ական թվականների ազատ, 20-րդ դարասկզբին համբավ վայելող հորինվածքները։ 1962 թվականին Երևանում բացվել էր «Ամերիկյան գրաֆիկա» մեծածավալ ցուցահանդեսը, իսկ Երևանի թերթի կրպակներում ազատորեն վաճառվում էր գրականության, թատրոնի, կերպարվեստի նորագույն խմորումներն անուղղակիորեն քարոզող «Польша» ամսագիրը։ Այս իրողությունների, նաև Երվանդ Քոչարի, Մինաս Ավետիսյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի հետ շփումների ու մտերմության շնորհիվ Մարտին Միքայելյանն իր համակուրսեցի Վիգեն Թադևոսյանի, Վիգեն Ղազարյանի նաև Մկրտիչ Քամալյանի աշակերտների (մասնավորապես Ալեք Կարապետյանի, բանաստեղծ Լևոն (Լեյֆիկ) Զաքարյանի) շրջապատում զգում և քարոզում էին արվեստի ազատության կարևորությունը[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչական աշխատանքներով մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների։

  • 1972 թվականին Գավառի պետական թատրոնում ձևավորել է Ալեքսանդր Օստորվսկու «Не все коту масленица» պիեսի ներկայացումը
  • «Քաղաք» և «Կրկես» նկարներով մասնակցել է 1995 թվականին Փարիզում բացված «L’ Armenie a’ Drouot»ցուցահանդեսին
  • 2012 թվականին Երևանում ունեցել է անհատական ցուցահանդես

Գրքեր, ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է գրքերի և ալբոմների։ Հրապարակվել են ՝

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան Հանրապետություն 29 մայիսի 2012 թ. Վանիկ Սանթրյան . Ջավախքի կարոտները երևանյան ցուցասրահներում
  • Ազգ 31 մայիսի 2012 թ. Մելանյա Բադալյան. Երկրորդ կյանքի անհրաժեշտությունը
  • Գրական թերթ 1 հունիսի 2012 թ. Ալիս Հովհաննիսյան . Արվեստագետի նորագյուտ ակնթարթները
  • Эфир 19 июля , 2012г., Марина Аргутян Кист и слово

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]