Արամե պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամե պատկերասրահ
Arame Art Gallery, Mashtots, ArmAg.jpg
Տեսակ պատկերասրահ
Երկիր Հայաստան
Տեղագրություն Երևան
Հիմնադրված է 2003
Կայք http://aramegallery.com/

Արամե պատկերասրահ, գեղարվեստական պատկերասրահ Երևանում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը հիմնադրվել է 2003 թ.։ Այն մասնավոր գեղարվեստական պատկերասրահ է, որ ներկայացնում է անվանի հայ գեղանկարիչների և քանդակագործների ստեղծագործություններ՝ նախապատվությունը տալով դասական ակունքներից սնվող ռեալիստական արվեստի տարբեր ուղղություններին[1]: 2012 թվականին բացվել է Արամե պատկերասրահի «Մաշտոց» մասնաճյուղը:

Այստեղ կարելի է ձեռք բերել հայ դասական արվեստի այնպիսի նշանավոր հեղինակների գործեր, ինչպիսիք են՝ Մինաս Ավետիսյանը, Հովսեփ Կարալյանը, Մհեր Աբեղյանը, Բաբկեն Քոլոզյանը և Վաղարշակ Էլիբեկյանը։

Արամե պատկերասրահում ցուցադրվում և վաճառվում են նաև միջազգային ճանաչում վայելող մի շարք ժամանակակից գեղանկարիչների ստեղծագործություններ։ Նրանց շարքում հատկապես առանձնանում են՝ Էմիլ Գազազը, Ռուբեն Աբովյանը, Սարգիս Համալբաշյանը, Տարոն Մուրադյանը, Գևորգ Եղիազարյանը և Արմեն Գևորգյան։

«Արամեն» Հայաստանի առաջին և առայժմ միակ պատկերասրահն է, որը մասնակցել է Նյու Յորքի 2003-2004 թվականների միջազգային արթէքսպոներին և ներկայացրել մի շարք հայ ժամանակակից գեղանկարիչների գործերը։ Ներկայումս Արամեն հաջողությամբ համագործակցում է ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների մի շարք հեղինակավոր պատկերասրահների հետ[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]