Էմիլ Գազազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Գազազ
Ի ծնեԷմանուել Գազազյան
Ծնվել էհունվարի 14, 1953(1953-01-14) (71 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1972) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1979)
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ

Էմիլ Գազազ (իսկական անունը՝ Էմանուել Գազազյան, հունվարի 14, 1953(1953-01-14), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի նկարիչ, քանդակագործ։

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

1965-1972 թվականներին ուսանել է Մերկուրովի անվան արվեստի դպրոցում, 1968-1972 թվականներին՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում ապա մինչև 1979 թվականը՝ Երևանի պետական գեղարվեստի ինստիտուտում։ 1980 թվականին Էմիլը տեղափոխվել է Լոս Անջելես, Կալիֆոռնիա, որտեղ էլ ապրում և ստեղծագործում է մինչ այժմ[1]։

Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականից մասնակցել է միջազգային ցուցահանդեսների և արտէքսպոների։

Ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի մի շարք մասնավոր հավաքածուներում, արվեստի սրահներում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Գյումրիի ճարտարապետության և քաղաքաշինության թանգարանում։

  • 2004 և 2007 թվականներին Ֆլորենցիայում տեղի ունեցող միջազգային բիենալեում Էմիլ Գազազն արժանացել է «Մեդիչի» ամենաբարձր մրցանակին քանդակագործության բնագավառում։
  • 2005 թվականից ցուցադրվում է Երևանի Արամե պատկերասրահում, արժանանալով մասնագետների բարձր գնահատանքին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազազի կերտած անիրական, ֆանտաստիկ կերպարները ստեղծում են յուրօրինակ, հեքիաթային աշխարհ։

  • «Վայրի սեր»
  • «Սուրբ Պեդրոյի սեղանը»
  • «Մեդիչի»
  • «Ոսկե գայլ»
  • «Հարսանիք»
  • «Տիկնիկների տուն»
  • «Կապույտ կապիկ»
  • «Հովնան»
  • «Սալարո ձուկը»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էմիլ Գազազ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.