Ռուբեն Աբովյան
Ռուբեն Աբովյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1948 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 21, 2023 (74 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ռուբեն Հարությունի Աբովյան (հունիսի 26, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2023), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1990)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1979 թվականից Հայաստանի նկարիչների միության և նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ է։ Աբովյանի արվեստին բնորոշ են համարձակ շեշտադրումները, կատարողական բարձր վարպետությունը, քնարականությունը։
1997 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, 2003 թվականին՝ Մոսկվա։
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոսկվա, 1978,
- Մոնրեալ, 1983,
- Լոնդոն, 1986, 1991,
- Փարիզ, 1997,
- Երևան, 2001,
- Նյու Յորք, 1998, 2003,
- Մայամի, ԱՄՆ, 2004,
- Բեյրութ, Հայկազյան համալսարանի արվեստի կենտրոն, 2010։
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Բիշքեկի գեղարվեստի ազգային թանգարանում[1]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երաժիշտներ»
- «Համբույր»
- «Առլեկին»
- «Պատուհան»
- «Դիմակահանդես»
- «Խաղատուն»
- «Կոմեդիանտներ»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուբեն Աբովյան, Արամե պատկերասրահ Archived 2014-09-30 at the Wayback Machine.
- Artodyssey, Ռուբեն Աբովյան Archived 2014-03-26 at the Wayback Machine.
- Ռուբեն Աբովյան
- Ռուբեն Աբովյան
|