Գևորգ Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Եղիազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Եղիազարյան
Ծնվել էհուլիսի 21, 1963(1963-07-21)[1] (60 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1983) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1991)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԱմուսինԱլվարդ Ջիվանյան

Գևորգ Մյասնիկի Եղիազարյան (հուլիսի 21, 1963(1963-07-21)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թվականի հուլիսի 21-ին, Լենինական (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի) քաղաքում։

1983 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1991 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[2]։

1994 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2005 թվականին հիմնադրել է «Սալազարդ» խեցեգործական փորձարարական արվեստանոցը։ 2005 թվականին արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է 1989 թվականի հուլիսի 21-ին։ Ունի երկու երեխա։ Կինը՝ Ալվարդ Ջիվանյանը, թարգմանչուհի է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիազարյանի գեղանկարներին բնորոշ են գունային նուրբ և ռիթմիկ զուգորդումները, երաժշտականությունը՝ արտահայտված խորհրդանշական և պայմանական միջոցներով։

  • «Դոն Կիխոտ», 1993
  • «Իմ Ջոկոնդան», 2001
  • «Հոգու մեղեդի», 2002
  • «Մտքի թագավորը», 2003
  • «Մայրություն», 2004
  • «Երաժիշտը», 2004
  • «Ջութակահարը», 2004

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2478
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայազգ» հիմնադրամի հանրագիտարան