Բաբկեն Քոլոզյան
Ի ծնե | Բաբկեն Ադամի Քոլոզյան |
---|---|
Ծնվել է | 1909, փետրվարի 21 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | 1994, օգոստոսի 30 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և մանկավարժ |
Աշակերտներ | Լեոնիդ Կասյանենկո |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Զավակներ | Արմեն Քոլոզյան |
Բաբկեն Քոլոզյան Վիքիդարանում |
Բաբկեն Ադամի Քոլոզյան (փետրվարի 21, 1909, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1994, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։
Նկարիչ, խեցեգործ Արմեն Քոլոզյանի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբկեն Քոլոզյանը ծնվել է 1909 թվականին Երևանում։ 1927 թվականին ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը (դասատուներ` Ստեփան Աղաջանյան, Սեդրակ Առաքելյան, 1938 թվականին՝ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (դասատուներ` Վ. Օրեշնիկով, Ա. Օսմյորկին)։ Ստեղծագործելուն զուգահեռ շուրջ քասասուն տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, 1929-1932 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում,1938-1945 թվականներին` Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1945-1975 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում 1953-1973 թվականներին` ամբիոնի վարիչ[1]։
Բաբկեն Քոլոզյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում, Արվեստի ու գրականության թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, մասնավոր հավաքածուներում։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ։
- «Վաղ գարուն», 1946, Հայաստանի ազգային պատկերասրահ
- «Խորանաշատ», 1962
- «Սաղմոսավանք», 1974
- «Կարմիր սար», 1977
- «Մրգեր և տաքդեղ», 1961
- «Վարդագույն նատյուրմորտ», 1968
- «Մտազբաղ աղջիկը», 1965
- «Գայանե Քոլոզյան», 1968
- «Պաշարված ամրոց», 1981
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1948, 1959, 1966)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 30 մահեր
- 1994 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայ նկարիչներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Հայ պրոֆեսորներ
- Խորհրդային նկարիչներ
- Հայ մանկավարժներ