Արմեն Քոլոզյան
Արտաքին տեսք
| Արմեն Քոլոզյան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 24, 1946 |
| Ծննդավայր | Երևան |
| Մահացել է | հունվարի 21, 2022[1] (75 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Գործունեություն | նկարիչ |
| Ծնողներ | հայր՝ Բաբկեն Քոլոզյան |
Արմեն Բաբկենի Քոլոզյան (փետրվարի 24, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 21, 2022[1]), նկարիչ։
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Բաբկեն Քոլոզյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը
- 1972-1982 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում[2]
Գործերից պահվում են Սարդարապատի ազգագրական թանգարանում, Հայաստանի նկարիչների միության գեղարվեստի, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է պլակատների՝
- «Ոչ, նեյտրոնային ռումբին», 1980
- «Մարտի 8», 1982
դեկորատիվ կոմպոզիցիաների՝
- «Քաղաք», 1980, շամոտ, ջնարակ
- «Պատվանդաններ», շամոտ, ջնարակ
ներքին հարդարումների՝
- «Բազալտ» գործարան, 1983, պաննոներ
- «Արև» խճանկար, Երևանի կուրորտաբանության և ֆիզիոլոգիական բժշկության ինստիտուտի ճակատին, 1972, համահեղինակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Արմեն Քոլոզյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.