Վիգեն Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիգեն Թադևոսյան
Ծնվել էհունվարի 8, 1943(1943-01-08)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 23, 2010(2010-10-23) (67 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ

Վիգեն Թադևոսյան (հունվարի 8, 1943(1943-01-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 23, 2010(2010-10-23), Երևան, Հայաստան), հայ նկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգեն Թադևոսյանը ծնվել է 1943 թվականին Երևանում: 1970 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի էսթետիկայի ֆակուլտետը: 1981-1984 թվականներին եղել է «Գարուն» ամսագրի գեղարվեստական խմբագիրը: 1990-2000 թվականներին հանդես է եկել նաև որպես համադրող, 1995 թվականին եղել է Գերմանիայի Բոխում քաղաքում «Հայաստան. հինավուրց մշակույթի երկրի վերաբացահայտումը» ցուցահանդեսի համադրողը: 1988 թվականին մասնակցել է Արցախյան շարժմանը: 1990-ականներին արվեստի թեմայով դասախոսություններ է կարդացել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում: 1996-2001 թվականներին «Աննա Հովնանյան» արվեստի դպրոցում վարել է արդի արվեստի պատմության մասին դասընթացաշար: Ձևավորել է Ալբեր Կամյուի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Հերման Հեսսեի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի գրքերի նկարազարդումները[1]:

2015 թվականի մայիսի 29-ին Երևանի «The Club» ակումբում բացվել է «Թարգմանության արվեստագետը. Վիգեն Թադևոսյան» հետազոտական ցուցահանդեսը՝ հիմնված արվեստագետի թարգմանական գործունեության շուրջ արված հետազոտական աշխատանքի վրա[2][3][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]