Վիրավոր բանվորը (կտավ)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Գևորգ Գրիգորյան |
| տարի | 1933 |
| բարձրություն | 41 սանտիմետր |
| լայնություն | 48,5 սանտիմետր |
| նյութ | կտավ և յուղաներկ |
| գտնվում է | Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան |
| հավաքածու | Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան |
| սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Վիրավոր բանվորը», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ջիոտտոյի` Գևորգ Գրիգորյանի[1] 1933 թվականին[2] ստեղծած կտավը։ Ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանում[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վիրավոր բանվորը» նկարը համարվում է 1930-ական թվականների խորհրդային գեղանկարչության հետաքրքիր նմուշներից մեկը։ Օտար և հայ հեղինակներից ոչ ոք ուշադրություն չի դարձրել այս հորինվածքին, որովհետև այն նկարված է ազատ, դասական հեռանկարչության կանոնների նկատելի խախտումով և քննադատական խոսք է ուղղված խորհրդային ռեժիմին։ Կտավում երկու խորհրդային ոստիկաններ գործարանից կամ ֆաբրիկայից տանում են (շտապ հեռացնում են) աշխատանքի վայրում վիրավորված բանվորին։ 1930-ական թվականներին խորհրդային բանվորը պետք է պողպատի նման պինդ և ամուր լիներ, իսկ այս մեկը համարձակվել է վիրավորվել և նրանով զբաղված են ոչ թե բուժակներն ու բժիշկները, այլ ոստիկանության ներկայացուցիչները, որոնց կեղծ մորուքները նկարված են համապատասխան մարդկանց (պետանվտանգության մարմիններին) շփոթեցնելու, բովանդակությունից շեղելու համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Գևորգ Գրիգորյան». zarkfoundation.com.
- ↑ Գրիգորյան Գևորգ Ստեփանի(չաշխատող հղում)
- ↑ «Վիրավոր բանվորը» կտավը ՀԱՊ մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանում
