Ռուբեն Ադալյան (նկարիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Ադալյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | նոյեմբերի 10, 1929[1][2] |
|---|---|
| Ծննդավայր | Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
| Վախճանվել է | հունիսի 6, 2019 (89 տարեկան) կամ 2019[3] |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1950)[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1956)[1] |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
| Ռուբեն Ադալյան Վիքիդարանում | |
Ռուբեն Մարտիրոսի Ադալյան (նոյեմբերի 10, 1929[1][2], Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունիսի 6, 2019 կամ 2019[3], Երևան, Հայաստան), հայ նկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ (1990)։
Նկարիչ, ջութակահար Ռաֆֆի Ադալյանի և գրող Նորայր Ադալյանի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1929 թվականին Սիմֆերոպոլում։ 1938 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1944-1950 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։ 1967 թվականին «Հիրոսիմա» նկարի համար արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակին, 1971 թվականին «Գնդակահարություն» նկարի համար արժանացել է «Տարվա լավագույն նկար» մրցանակին։
1972 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։ 2001 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի[4]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադալյանի արվեստին բնորոշ են իրականի և երևակայականի համարձակ կերպափոխումը («Ձիերի ճակատամարտ», նկարաշար, 1972-1976), դրամատիզմն ու դինամիկ լարվածությունը («Հիրոսիմա», 1968, «Գնդակահարություն», 1970, երկուսն էլ՝ Ժամանակակից արվեստի թանգարան), բնության և մարդու ներքին հատկանիշների այլակերպումները («Մետամորֆոզներ», 1965-1970, «Հին Երևան», 1978-1988, նկարաշարեր)։
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի այլ թանգարաններում, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի մասնավոր հավաքածուներում։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբեն Ադալյան. Ստեղծագործկան ճանապարհի արձագանքներ (հոդվածների ժողովածու, կազմ.՝ Պ. Հայթայան), Երևան, 2002։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի կայքը(չաշխատող հղում)
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Ադալյան (նկարիչ)» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 62)։ |
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Սիմֆերոպոլ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 6 մահեր
- 2019 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀՀ ժողովրդական նկարիչներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ