Ռաֆֆի Ադալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | հունիսի 12, 1940 (85 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1966) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Մասնագիտություն | ջութակահար և նկարիչ |
| Ռաֆֆի Ադալյան Վիքիդարանում | |
Ռաֆֆի Մարտիրոսի Ադալյան (հունիսի 12, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ջութակահար։
ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանի և գրող Նորայր Ադալյանի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
Գեղանկարչություն և նկարչություն սովորել է եղբորից՝ նկարիչ Ռուբեն Ադալյանից, և ազատ ունկնդրի կարգավիճակով հաճախել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ։
Աշխատել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում։
1992 թվականից ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում[1]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադալյանի գործերը հայկական ավանգարդիստական ուղղության աչքի ընկնող երևույթներից են («Չգրված երգ», 1969, «Թափառող ոգիներ», 1980-ական թթ., «Հայաստան», 1987, վերջին երկուսը՝ նկարաշարեր)։ Ձևավորել է «Մեծ աշխարհի մեր անկյունը» (1982, ԵԴԹ) ներկայացումը։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Էսքիզային դիմանկար, Ռաֆֆի Ադալյան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆֆի Ադալյան» հոդվածին։ |
| ||||||