Մոնղոլական լեզուներ, ինքնուրույն լեզվաընտանիք։ Ներառնում է հյուսիսային մոնղոլական սինհարմոնիկ լեզուները՝ բուն մոնղոլերենը, բուրյաթերենը, կալմիկերենը, օյրաթերենը, յակուտերենը—սիբիր, հարավ-արևելքում ոչ սինհարմոնիկ լեզուները՝ դագուրերենը (Հյուսիսարևելյան Չինաստանում), դունսյաներենը, մոնգորերենը, բաոաներենը (բոլորն էլ անգիր), միջակա լեզուները՝ գրավոր հին մոնղոլերենը, մոգուլերենը (Աֆղանստանում)։ Մինչև միասնական ազգային պետության կազմավորումը մոնղոլները զարգացած գրական լեզու և գիր չեն ունեցել։ Պետականության քայքայումը (XVI—XVII դդ․) ըստ էության չհանգեցրեց բուն մոնղոլերենի մահացման, քանի որ այդ ժամանակ արդեն կազմավորվել էր նրա գրական տարբերակը, որը մշակութային ու լեզվական կապերի միջոց էր հյուսիսի և հարավի կամ արտաքին ու ներքին մոնղոլների համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 711)։