Ալթայան լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալթայան լեզուներ
Տարածված՝ Արևելյան, Հյուսիսային, Կենտրոնկան, և Արևմտյան Ասիա և Արևելյան Եվրոպա
Դասակարգում՝
 Ալթայան լեզուներ
Կազմ՝
Կորեական (որպես կանոն ընդգրկվում են)[1]
Ճապոնական (որպես կանոն ընդգրկվում են)[1]
ISO 639-2 և 639-5՝ tut
Altaic family2.svg

Ալթայան լեզուների տարածումը Եվրասիայում։

Ալթայան լեզուներ (սխալ անվանմամբ՝ թյուրք-թաթարական լեզուներ), լեզվաընտանիք, որը բաժանվում է երեք խմբի՝ թյուրքական լեզուներ,մոնղոլական լեզուներ և տունգուս–մանջուրական լեզուներ։ Ալթայական լեզուներ, որոնց մի մասի ցեղակցությունը դեռևս հիմնավորապես ապացուցված չէ, բավական մեծ թիվ են կազմում և սփռված են Խաղաղ օվկիանոսից մինչև Փոքր Ասիա։ Որոշ լեզվաբաններ գտնում են, որ Ալթայական լեզուները ծագում են մի ընդհանուր հիմք լեզվից, ուրիշները դրանց միջև եղած նմանությունները բացատրում են լեզվական փոխազդեցությամբ, իսկ ոմանք էլ Ալթայական լեզուներ միավորում են ուգրո–ֆիննական լեզուների հետ, մեկ ընդհանուր՝ ուրալ–ալթայական լեզվաընտանիքում։

Հիմնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշ են ծննդաբանական և տիպաբանական ընդհանուր հատկանիշներով։ Խոսվում են ընդհանուր տերիտորիայի վրա, որի արևմտյան թևը հասնում է մինչև Արևելյան Եվրոպա ու Միջերկրական ծովի ափերը, արևելյանը` Սիբիրի խորքերը, ներառյալ Միջին Ասիա։ Ելնելով որոշ ընդհանրություններից ու նմանություններից, ոմանք թյուրքական լեզվաընտանիքը (տունգուս-մանջուրական խումբը, նույնիսկ կորերենը ու ճապոներենը) մտցնում են ավեի մեծ լեզվաընտանիքի մեջ և կոչվում ալթայան լեզվաընտանիք։ Վերջինս հայտնի է նաև ուրալ-ալթայան անունով, երբ նրան ավելանում են ուգրո-ֆիննական և սամոդիակյան լեզուները։ Առավել հայտնի է հետևյալ դասակարգումը.

  1. Արևմտախունական ճյուղ
ա) բուլգարական խումբ (բուլղարերեն, ղազարերեն, չուվաշերեն)
բ) օղուզական խումբ (թուրքմեներեն, գագաուզերեն, ադրբեջաներեն, թուրքերեն)
գ) ղփչաղական խումբ (ղփչաղերեն, պոչովեցերեն, կումիկերեն, բալկաներեն, թաթարերեն, բաշկիրերեն, նողաերեն, կարակալպակերեն, ղազախերեն)
դ) կարլուկյան խումբ (չաղաթայերեն, ուզբեկերեն, նոր ուղայերեն)
  1. Արևելախունական ճյուղ
ա) ույղուրական խումբ (կարագասերեն, յակուտերեն)
բ) կիրգիզ-ղփչաղական խումբ (կիրգիզերեն, ալթայերեն)

Բնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշ են ձայնավորների ներդաշնակությամբ, կցական կառուցատիպով, ստացական առման կարգով, սեռի բացակայությամբ, կետադրությունների գործածությամբ, անվանական և բայական հարուստ ձևերով։ Թյուրքական լեզվաընտանիքի որոշ լեզուներ ունեն լատինագիր, որոշը ռուսագիր, ինչպես նաև արաբագիր այբուբեններ։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևաբանական տեսակետից ալթայան լեզուներին բնորոշ է վերջածանցների կցական կառուցատիպը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stratification in the peopling of China: how far does the linguistic evidence match genetics and archaeology? In; Sanchez-Mazas, Blench, Ross, Lin & Pejros eds. Human migrations in continental East Asia and Taiwan: genetic, linguistic and archaeological evidence. 2008. Taylor & Francis.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png