Քննարկում:Այբուբեն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

(հետագայում ավելացան ևս 3 տառ, արևելահայերենը ւ-ը որպես առանձին տառ չի օգտագործում)[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ ընդհանրապես հանել փակագծերով մեջբերումը, քանի որ․

  1. «հետագայում ավելացան ևս 3 տառ»։ Եթե ավելացել է, ապա ո՞ր այբուբենին և ո՞ր տառերը։ Եթե մաշտոցյան 36 տառերին, ապա դրանք միայն երկուսն են՝ Օ և Ֆ։ Հետագայում, ՀՍՍՀ առաջին ռեֆորմով՝ 1922թ, երկրորդը՝ 1940 թ․, ստեղծվել է նոր, սովետական այբուբեն, որում «Ւ, ւ» տառերը փոխարինվել են «ՈՒ,ու» կցագրություններով։ Իսկ և-ը երբեք էլ չի եղել տառ և ընդամենը տարածված մոլորություն է։ Այբուբենն արտասանելուց վերջում ասել «և Օ, Ֆ» ու մտածել որ «և»-ը տառ է նույնն է, թե վերջում արտասանեք «նաև Օ, Ֆ» ու մտածեք, որ «նաև»-ը տառ է։
  2. «արևելահայերենը ւ-ը որպես առանձին տառ չի օգտագործում»։ Անիմաստ արտահայտություն է, քանի որ այն միշտ էլ օգտագործվել է ինչպես սովետական Հայաստանում, այնպես էլ Իրանի կամ այլ արևելահայ գաղութներում։ Եբևէ գոյություն չի ունեցել հայերեն գրամեքենա, լինոտիպային շարվածք, գրանշանների կոդավորման աղյուսակ, ստեղնաշար, որը պարունակեր «ՈՒ,ու» կցագրությունները որպես ինքնուրույն գրանշան։ Սրանք մշտապես էլ ներկայացված են եղել «Ո, ո» և «Ւ, ւ» տառերով։ Ուրիշ հարց, որ ՀՀ-ում դա ներկայացվում է որպես «այբուբենի տառ», ավելի ճիշտ՝ «սովետական այբուբենի տառ»։

Զարմանալ կարելի է, թե Հայաստանի դպրոցներում ինչ աստիճանի են խուսափում սովորեցնել Հայոց այբուբենը՝ ազգովի «Ւ, ւ» տառերին կոչում են «ՈՒ-ի պոչիկ»։ Լավ է, գոնե այբբենարանների մի մասից հանված է «և» «տառը»։ Ես կարող էի շատ ավելին գրել և մանրամասնել խնդիրը, սակայն ավելի լավ կլինի ծանոթանաք «Այբուբենի մասին օրենքի նախագծին», որի բավականին ընդարձակ հիմնավորումը շատ ավելին կասի։ (Այս փաստաթուղթը պիտի հրամանագրեր դեռևս ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն չհասցրեց հրաժարականի պատճառով։ Այնուհետև ներկայացվել է քննարկման ԱԺ փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի կողմից, սակայն իրավիճակը նպաստավոր չէր։ Նույնը պիտի աներ կառավարությունը 2002 թ․, սակայն ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նույնպես չհասցրեց։) Վահրամ Մխիթարյան (քննարկում) 20:17, 11 Հունիսի 2013 (UTC)[reply]

Պարոն Մեխիթարյան, կարող եք Դուք ուղղումներ կատարել հոդվածում։ --ջեօ » 20:22, 11 Հունիսի 2013 (UTC)[reply]
Պարոնը՝ չգիտեմ, իսկ ես` կարող եմ։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 20:29, 11 Հունիսի 2013 (UTC)[reply]
Իսկ ինչ վերաբերվում է «Պարոն»-ին, ապա տես՝ Քննարկում:Ռենե Դեկարտ։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 20:43, 11 Հունիսի 2013 (UTC)[reply]