Եվրոպական միության ընդլայնում (2007)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ գույնով նշված են երկրները, որոնք միացել են Եվրոպական Միությանը 2007 թվականին, կանաչով` ԵՄ-ի անդամ երկրները:

Եվրոպական միության ընդլայնում (2007)` Եվրամիության պատմության մեջ հինգերորդ ընդլայնումը։ Նախորդ ընդլայնումը[1] տեղի է ունեցել երեք տարի առաջ։ Այս ընդլայնումը ներառում էր Բուլղարիայի ու Ռումինիայի անդամակցությունը։

Եվրամիության պատմական անդամակցությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպան բաժանվեց ազդեցության երկու գոտիների` ամերիկական ու խորհրդային։ 1980-ականների վերջերին, ԽՍՀՄ-ը ներքին գործոնների ազդեցության տակ սկսեց Արևելյան Եվրոպայում կորցնել դիրքերը, որի արդյունքում 1989 թվականին հաջորդաբար սկսեցին ընկնել կոմունիստական վարչակարգերը, իսկ հետագայում 1991 թվականին փլուզվեց ԽՍՀՄ-ը։ 1994 թվականին Ռումինիան ու Բուլղարիան Եվրամիության հետ կնքեցին ասոցացման պայմանագիրը[2] և պետք է պատրաստվեին մտնել Եվրամիություն։ 1995 թվականին երկու երկրները Եվրամիությանը անդամակցելու հայտեր ներկայացրեցին, և 2004 թվականին նրանք Մալթայի, Կիպրոսի ու մնացած երկրների հետ պետք է մտնեին Եվրամիություն[3], սակայն այդ երկու երկրները ընդունվեցին 2007 թվականին, քանի որ Եվրոպական հանձնաժողովի կարծիքով այդ երկու երկրների տնտեսություններում կան շատ սոցիալական մնացորդներ։

Կյուրեղագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի նոր 5-եվրոյանոց թղթադրամը: Արժեքի անվանումը պատկերված է երեք տարբերակով` լատինական (EURO), հունական այբուբենով (EYPΩ) և կյուրեղագրով (ЕВРО): Կյուրեղագիրը ավելացվեց 2007 թվականին ԵՄ-ի կազմի մեջ Բուլղարիայի մտնելու պատճառով:

Անդամակցելիս Կյուրեղագիրը լատիանական ու հունական այբուբենից հետո դարձավ ԵՄ-ի պաշտոնական երրորդ այբուբենը։ Կյուրեղագիրը նաև պատկերված է թղթադրամ եվրոների ու բուլղարական եվրոյի մետաղադրամների վրա[4]։

Կապված Բուլղարիայի անդամակցությանը ԵՄ-ին, եվրոյի թղթադրամների նոր շարքի վրա մակագրված է «Եվրո», ինչպես նաև «ԵՑԲ» հապավումը (հապավումը բուլղար․՝ Европейска централна банка)[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ъ-Газета — No comment
  2. «Европейское соглашение с Болгарией»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-26-ին։ Վերցված է 2018-05-02 
  3. «право Европейского Союза»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 2018-05-02 
  4. «Николай Василев ще брани в Брюксел изписването "евро" вместо "еуро"» (Bulgarian)։ Mediapool.bg։ 2006-11-07։ Արխիվացված օրիգինալից 2009-05-28-ին։ Վերցված է 2007-01-04 
  5. EURO BANKNOTES - COMPARE BOTH €5 BANKNOTES