Խաչատուր Օսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչատուր Օսկանյան
Ծնվել է1818
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1900
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան (1840)
Մասնագիտությունգրող և լրագրող

Խաչատուր Օսկանյան (1818, Կ.Պոլիս - 1900 Նյու Յորք), ամերիկահայ գրող, լրագրող, Նյու Յորքի առաջին հայը (տես՝ Հայերը Նյու Յորքում

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Օսկանյանը ծնվել է 1818 թվականին Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունը ստացել է մասնավոր ուսուցիչների մոտ, տարբեր լեզուներ է սովորել։

  • 1834 թվականին ամերիկացի քարոզիչների օժանդակությամբ մեկնել է ԱՄՆ։
  • 1834-40 թթ. ուսանել է Նյու Յորքի համալսարանում։
  • 1840 թվականին Կ.Պոլսում խմբագրել է «Ազգարար բյուզանդական» պարբերականը։
  • 1854 թվականին հաստատվել է Նյու Յորքում։ Արևելքի մասին հոդվածներով աշխատակցել է «Նյու Յորք հերալդ» և այլ պարբերականների՝ Օսքան Քրիստափոր անվամբ։
  • 1857 թվականին հրատարակել է «Սուլթանը և իր ժողովուրդը» գիրքն Օսմանյան կայսրության մասին։

Օսկանյանը եղել է Կոլումբիա քոլեջի իրավաբանական բաժնի գրադարանավար, Նյու Յորքի օսմանյան հյուպատոս, մաքսատան պաշտոնյա, Նյու Յորքի մամուլի նախագահ։

Ծրագրել է հայկական քաղաք ստեղծել Ռիչմոնդում կամ Վիրջինիայում՝ Նոր Անի անվամբ՝ Մուշ, Վան, Զեյթուն, Կարին փողոցներով, որը չի իրականացել։

Մահացել է 1900 թվականին Նյու Յորքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Բախչինյան, «Հայազգի գործիչներ»