Անահիտ Աբգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Անահիտ Աբգարյան
Anahit Diana Abgarian (Aghabekian), 1854-1937. The first female ambassador of the World.jpg
Ծննդյան անուն Դիանա Աբգար
Ծնվել է հոկտեմբերի 12, 1859({{padleft:1859|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:12|2|0}})
Ծննդավայր Յանգոն
Վախճանվել է հուլիսի 8, 1937({{padleft:1937|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:8|2|0}}) (77 տարեկանում)
Վախճանի վայր Յոկոհամա, Ճապոնիա
Մասնագիտություն քաղաքական գործիչ, գրող, դիվանագետ, հրապարակախոս և արձակագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Diana Abgar Վիքիպահեստում

Անահիտ Հովհաննեսի Աբգարյան (Դիանա Աբգար) (օրիորդական ազգանունը՝ Աղաբեկյան) (Հոկտեմբերի 12, 1854 - Հուլիսի 8, 1937), գրող և հրապարակախոս, 1919-1920 թվականներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Ծայրագույն Արևելքում (Ճապոնիա), աշխարհում առաջին կին հյուպատոսը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիանա Աբգարի ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ կան՝ Բիրմայի մայրաքաղաք Ռանգուն, Նոր Ջուղա, Բոմբեյ, սակայն հստակ է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ։ Մայրը՝ Զմրուխտը, եղել է գրող և թարգմանիչ։ Հայրը զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ։ Դիանան Կալկաթայում կրթություն է ստացել կանանց մենաստանում։ 1890 թվականին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի հետ, որից հետո որոշել են մշտական բնակություն հաստատել Ճապոնիայում։ Կոբե քաղաքում Միքայելը զբաղվել է մետաքսի վաճառքով, ինչպես նաև տարբեր ապրանքների ներմուծման և արտահանման գործով։ Նա հիմնել է առևտրական ձեռնարկություն և բացել «Great Eastern» հյուրանոցը։ 1891 թվականին ծնվել է Դիանայի առաջնեկը՝ Ռոզը, հետո որդին՝ Միքայել կրտսերը, իսկ 1896 թվականին՝ Ռութը։ 1906 թվականին՝ ամուսնու մահից հետո ընտանիքը տեղափոխվել է Յոկոհամա, որտեղ Դիանան բացել է վաճառատուն և մեծ առանձնատուն գնել Յոկոհամայի Յամատե թաղամասում։ Նա Ճապոնիայում ապրել է 46 տարի։ Դիանան տիրապետել է պարսկերեն, անգլերեն, հինդի, ճապոներեն ու չինարեն լեզուներին։ Գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։ 1920 թվականի հուլիսի 2-ին Դիանա Աբգարը նշանակվել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արևելքում, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ճապոնիայում։ Դիանա Աբգարը մահացել է 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում։ Նրա աճյունն ամփոփվել է տեղի օտարերկրացիների գերեզմանատանը՝ ամուսնու շիրմի կողքին։ 1984 թվականին ճապոնացի հայագետ Հիդեհարա Նակաջիման հիմնել է Հայաստանի ինստիտուտը։ Նրա ջանքերով գտնվել են Աբգարի 3 գրքերը (հրատարակված 1911-1918 թվականներին Յոկոհամայում) և վերջինիս տունը Յոկոհամայում։ Դիանայի սերունդներն այսօր ապրում են ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Պաշտոնի հաստատում
Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ճապոնիայում
Դիանա Աբգար

1918–1920
Հաջորդող
Պաշտոնի լուծարում