Մկրտիչ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկրտիչ Ավետիսյան
Mgrdich Avedisian.png
Ծնվել է1864
ԾննդավայրՎան, Թուրքիա
Մահացել է1896
Մահվան վայրՎան, Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունլրագրող
Քաղաքական կուսակցությունՌամկավար ազատական կուսակցություն

Մկրտիչ Ավետիսյան (Թերլեմեզյան, Վան, 1864 - Վան, 1896), XIX դարի հայոց ազատագրական շարժման գործիչ, լրագրող, Արմենական կուսակցության հիմնադիրներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթվել է ծննդավայրում, աշակերտել Մկրտիչ Փորթուգալյանին։ Անդամակցել է «Սև խաչ» ազատագրական կազմակերպությանը, մասնակցել Հայոց հայրենասիրական միության ստեղծմանը, գլխավորել Արմենական կուսակցության Վանի մասնաճյուղը։ 1886 թվականին թուրքական կառավարությունն Ավետիսյանին արտաքսել է երկրից, 1889 թվականին՝ աքսորել Տրիպոլի։

Մկրտիչ Պորտուգալյանի հետևորդներից էր, որի հետ Մարսելում հիմնել էր «Հայաստան» թերթը։ 1896 թ. Համիդյան կոտորածների ժամանակ կազմակերպել է Վանի ինքնապաշտպանությունը, որտեղ և սպանվել է թուրք զինվորների կողմից։ Աքսորավայրից փախել և Մարսելում աշխատակցել է «Արմենիա» թերթին։ 1893 թվականից Աալմաստի, Խոյի, Ուրմիայի և Թավրիզի հայկական դպրոցների թեմական տեսուչն էր։ 1896 թվականի հայկական կոտորածների ժամանակ կազմակերպել և ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը։ Զոհվել է 1896 թվականին 32 տարեկանում թուրքական գերակշիռ ուժերի դեմ մարտում։ Լույս է տեսել նրա «Թուրքիո հայերը և նրանց դրացիները» գիրքը 1890 թվականին, Մարսելում[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 132։
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 30-31։