Մկրտիչ Փորթուգալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկրտիչ Փորթուգալյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1848(1848-10-21)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբեր 1921[1][2]
Մահվան վայրՄարսել
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և ուսուցիչ
ԱշխատավայրԱրմենիա
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
ԿուսակցությունԱրմենական կուսակցություն
Mekertich Portukalian Վիքիպահեստում

Մկրտիչ Ռափայելի Փորթուգալյան (հոկտեմբերի 21, 1848(1848-10-21), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հոկտեմբեր 1921[1][2], Մարսել), գաղափարախոս և հայ ազատագրական ակնառու գործիչ։ Եղել է հայկական առաջին կուսակցություններից մեկի՝ «Արմենականների» հիմնադիրներից, պոետ, հրապարակախոս։ Կողմնակից է եղել պարտիզանական շարժման։ Արևմտյան Հայաստանում գործել է Վան քաղաքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Փորթուգալյանը 1863 թվականին ավարտել է Կ. Պոլսի Սահակյան-Նունյան վարժարանը։ 1973 թվականի հունվարին թուրքական կառավարությունը բանտարկել է Փորթուգալյանին և փակել նրա տնօրինության տակ գտնվող Եվդոկիայի Վարդուհյան վարժարանը։ Բանտից ազատվելուց հետո Փորթուգալյանը 1873-1875 թվականներին խմբագրել է «Ասիա» (Կ. Պոլիս) լրագիրը։ Եղել է Արևմտյան Հայաստանի գավառներում լուսավորություն տարածելու նպատակով ստեղծված «Արարատյան ընկերություն Հայոց»-ի հիմնադիր անդամ և ատենապետը։ 1881 թվականին Վանում հիմնել է Հայկազյան կեդրոնական վարժարանը։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի, Սան Ստեֆանոյի բանակցությունների և Բեռլինի կոնգրեսի օրերին շրջել է Հայաստանի, Անդրկովկասի քաղաքներում, հայ ժողովրդին զինված պայքարի կոչել։ Փորթուգալյանի խորհրդով և մասնակցությամբ Վանում ստեղծվել է «Սև խաչ» ազատագրական կազմակերպությունը, 1885 թվականի հունվար-փետրվարին՝ «Հայրենասիրաց ընկերությունը։ Մարտի 15-ին թուրքական իշխանությունները Փորթուգալյանին արտաքսել են։ Նա անցել է Մարսել, այնտեղ հրատարակել «Արմենիա» պարբերականը։ Ըստ Փորթուգալյանի՝ համազգային հեղափոխությամբ պետք է թոթափել օսմանյան լուծը և հռչակել Հայաստանի անկախությունը։ Նա գնահատել է հայ եկեղեցու դերը հայապահպանման, ազգային համախմբման գործում՝ չընդունելով սակայն հայ հոգևորականության ղեկավար դերը ազգային կյանքում։ Փորթուգալյանը մտածում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին Անտանտի պետությունների օգնությամբ հայերը կարող են լուծել իրենց դատը, և կոչ է արել կամավորներով ու նվիրատվությամբ օգնել Անտանտին։ Նրա կարծիքով՝ արևմտահայերը կարող էին նաև փրկվել՝ Ռուսաստանի հովանավորության տակ անցնելով[3][4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հնդկաստանի տնակը։ Սէն-Բիէր, Պէռնարտէն տը, Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Կ. Պոլիս, տպ. Մ. Էքսէրճեան, 1874։
  • Սաղմոս Իսրայէլի։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1886։
  • Վարդապետարան Հայաստանի ազատութեան։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, 1848-1921, Մարսէյլ, Հայոց հայրենասիրական միութեան հրատարակչություն, 1889։
  • Հայաստանի թշուառները։ Իրական վէպ, Թյությունճյան Մկրտիչ Սարգսի, Փորթուգալյան Մկրտիչ Ռափայել, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1889։
  • Թիւրքիաի հայերն եւ իրենց դրացիներ։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1890։
  • «Արմէնիա»ի յուշարար։ Ա տարեկան (1885-1886), Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1890։
  • Նմոյշներ Մ. Փորթուգալեանի գրած ոտանաւորներէն։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1891։
  • Գրացուցակ «Արմենիա»-ի խմբագրատան։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Արմենիա խմբագրատուն, Մարսէյլ, Ա. հ., 1891:
  • Մի պուլկար հայրենասէր։ (Զաքարիա Սթոյանով), Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1894։
  • Ժողովրդական ընթերցարան։ Յետ այբուբենն աւարտելուն, Պատկանյան գրական ընկերություն, Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, Ա. թ։
  • Հայ դյուցազնուհի մը։ Ոսկան Ս, Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Բ. տպագրություն, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1912։
  • Մի գաղթէք։ Փորթուգալյան Մկրտիչ Ռափայելի, Մարսէյլ, տպ. Մ. Փորթուգալեանի, 1913։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 642-643:
  4. Daily A. Z. G.։ «ՄԿՐՏԻՉ ՓՈՐԹՈՒԳԱԼՅԱՆ (1848-1921)»։ AZG Daily։ Վերցված է 2019-05-31 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորոսյան Պ. Ռ., Ո՞վ է Մկրտիչ Փորթուգալեանը։ Նյու Յորք, 1912։
  • Քառասուն տարուան աշխատաւորը, Մկրտիչ Փորթուգալեան, ԿՊ, 1914։