Կենտրոնական և Արևելյան Եվրոպա


Կենտրոնական և Արևելյան Եվրոպա (ԿԱԵ) (անգլ.՝ Central and Eastern Europe, CEE), Արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական պետությունները, որոնք չեն մտնում ԱՊՀ-ի կազմի մեջ։
Գրականության մեջ հանդիպում է նաև Արևելա-Կենտրոնական Եվրոպա անվանումը (ԱԿԵ)։
ԿԱԵ կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿԱԵ տերմինը ներառում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախկին Խորհրդային Միության հետ սահմանից դեպի արևմուտք ընկած Սոցիալիստական ճամբարի (Վարշավայի պայմանագրի) երկրները՝ նախկին Հարավսլավիայի անկախ պետությունները (որոնք Արևելյան դաշինքի մաս չէին համարվում), և Բալթյան երեք պետությունները՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան (որոնք ԽՍՀՄ այլ 12 նախկին հանրապետությունների հետ նախընտրեցին չանդամակցել ԱՊՀ-ին)[1][2][3][4]։
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները դասակարգվում են ըստ Եվրամիությանը (ԵՄ) միանալու իրենց կարգավիճակի. 2004 թվականի մայիսի 1-ին ԵՄ-ին միացան Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Չեխիայի Հանրապետությունը, Սլովակիան, Լեհաստանը, Հունգարիան և Սլովենիան, 2007 թվականի հունվարի 1-ին՝ Ռումինիան և Բուլղարիան, իսկ 2013 թվականի հուլիսի 1-ին՝ Խորվաթիան։ Համաշխարհային բանկի 2008 թվականի վերլուծության համաձայն, զարգացած շուկայական տնտեսություններին անցումն ավարտվել է բոլոր 10 երկրների համար, որոնք ԵՄ-ին անդամակցել են 2004 և 2007 թվականներին[5]։
ԿԱԵ երկրներին են պատկանում նախկին սոցիալիստական պետությունները, որոնք գտնվում են Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի արևմուտքում, Ֆինլանդիայի և Բալթիկ ծովի հարավում, Հունաստանի հյուսիսում, Ավստրիայի, Իտալիայի և Գերմանիայի արևելքում։
Էստոնիա՝ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ (ԷԽՍՀ)[6][7]
Լատվիա՝ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ (ԼԽԱՀ, Լատվիա)[6][7]
Լիտվա՝ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ (ԼԽՍՀ, Լիտվա)[6][7]
Լեհաստան՝ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ (ԼԺՀ)[6][7]
Գերմանիա (Արևելյան մաս)՝ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ (ԳԴՀ)[6][7]
Չեխիա՝ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ (ՉՍՀ)[6][7]
Սլովակիա՝ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ (ՉՍՀ)(ՀՍՖՀ)[6][7]
Հունգարիա՝ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ (ՀԺՀ)[6][7]
Ռումինիա՝ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ (ՌՍՀ)[6][7]
Բուլղարիա՝ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ (ԲԺՀ)[6][7]
Սլովենիա՝ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ (ՀՍՖՀ)[6][7]
Խորվաթիա՝ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ (ՀՍՖՀ)[6][7]
Ալբանիա՝ ՆԱՏՕ-ի անդամ (ԱՍԺՀ)
Չեռնոգորիա՝ ՆԱՏՕ-ի անդամ (ՀՍՖՀ)
Սերբիա (ՀՍՖՀ)
Հյուսիսային Մակեդոնիա՝ ՆԱՏՕ-ի անդամ (ՀՍՖՀ)[6][7]
Բոսնիա և Հերցեգովինա (ՀՍՖՀ)
Կոսովո (մասամբ ճանաչված տարածք, ՀՍՖՀ)
ԽՍՀՄ նախկին միության հանրապետությունները՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, ժամանակակից հետազոտողներն ընդգրկում են ԿԱԵ-ի երկրների ցանկում՝ Եվրոպական միություն մտնելու պատճառով։
Մյուս նախկին սոցիալիստական երկրները, որոնք մտնում են Խորհրդային Միության մեջ և գտնվում են Եվրոպայի տարածքում՝ Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Ռուսաստանը, մեծամասամբ[2][3] չեն մտնում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մեջ[4] [8]։ Տվյալ պետությունները (բացառությամբ չճանաչված Մոլդովայի Հանրապետության) մտնում են Անկախ Պետությունների Համագործակցության մեջ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Орлик И. И. Центрально-Восточная Европа: от СЭВ до Евросоюза // Новая и новейшая история. — 2009. — № 2.
- ↑ 2,0 2,1 ЦЕНТРАЛЬНО-ВОСТОЧНАЯ ЕВРОПА ВО ВТОРОЙ ПОЛОВИНЕ ХХ ВЕКА. Монографическое исследование в трех томах / Редакционная коллегия трехтомника: академик А.Д.НЕКИПЕЛОВ (главный редактор), д.э.н. С.П.ГЛИНКИНА, д.э.н. Р.С.ГРИНБЕРГ, д.э.н. Р.Н.ЕВСТИГНЕЕВ, д.и.н. И.И.ОРЛИК, к.э.н. Э.Я.ШЕЙНИН, д.и.н. Б.А.ШМЕЛЕВ. — Издание осуществлено Институт экономики РАН при финансовой поддержке Российского гуманитарного научного фонда (РГНФ) проект N 00-02-16005. — М.: Наука, 2000—2002. — Т. 1—3.
- ↑ 3,0 3,1 Бунич А.։ «Центральная и Восточная Европа»։ Энциклопедия։ Վերցված է 2012-02-10
- ↑ 4,0 4,1 «Политико-географические образы Центральной и Восточной Европы»։ Վերցված է 2012-02-10
- ↑ Unleashing Prosperity: Productivity Growth in Eastern Europe and the Former Soviet Union, World Bank, Washington (2008), p. 42
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 «CEE countries»։ օգոստոսի 9, 2011
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 «OECD Glossary of Statistical Terms - Central and Eastern European Countries (CEECs) Definition»։ stats.oecd.org։ Վերցված է 2020-05-05
- ↑ Кудров В.М. Центральная и Восточная Европа: десять лет перемен // ОБЩЕСТВЕННЫЕ НАУКИ И СОВРЕМЕННОСТЬ. — 2001. — № 1.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպա կատեգորիայում։ |