Վահե Հովհաննիսյան (քաղաքական գործիչ, տնտեսագետ)
Վահե Միշայի Հովհաննիսյան (մարտի 19, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միություն), հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ֆինանսների նախարար։
| Վահե Հովհաննիսյան | ||||
| ||||
|---|---|---|---|---|
| 2021 - 2022 | ||||
| Նախագահ | Արմեն Սարգսյան Վահագն Խաչատուրյան | |||
| Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
| Ֆինանսների նախարար | Տիգրան Խաչատրյան | |||
| ||||
| 2022 թվականի դեկտեմբերի 20-ից | ||||
| Նախագահ | Վահագն Խաչատուրյան | |||
| Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
| Նախորդող | Տիգրան Խաչատրյան | |||
| Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
| Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |||
| Մասնագիտություն՝ | Տնտեսագետ | |||
| Ծննդյան օր | մարտի 19, 1980 (46 տարեկան) | |||
| Ծննդավայր | Երևան | |||
| Քաղաքացիություն | Հայաստան | |||
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ընդհանուր տնտեսագիտության ծրագիրը, և ստացել` տնտեսագետի որակավորում։
1999-2000 և 2002-2003 թվականներին աշխատել է որպես կառավարչական հաշվապահության վարչության մասնագետ ` «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում։
2003-2004 թվականներին Հովհաննիսյանը աշխատել է «Լուսակաթ ԹՖ» ՓԲԸ-ում որպես Ֆինանսական բաժնի ղեկավար։
2004-2007 թվականներին աշխատել է որպես ծրագրի ղեկավար` «Ալֆա Փլաս» խորհրդատվական ընկերությունում։
2008 թվականին աշխատել է Աջակցություն Հայաստանում ծրագրային բյուջետավորման ներդրման ծրագրում ՄԶՄԿ փորձագետ։
2009-2015 թվականներին աշխատել է որպես մեծածախ վաճառքների գծով ղեկավար և բիզնես համայնքի հետ կապերի պատասխանատու` «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում։
2015-2020 թվականներին աշխատել է Ասիական զարգացման բանկում, որպես հանրային ֆինանսների և ծրագրերի համակարգման անկախ փորձագետ։
2018-2019 թվականներին եղել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։
2020-2021 թվականներ` Ասիական զարգացման բանկ, Ֆիլիպիններ, տնօրենների խորհուրդ, տնօրենի խորհրդական։
2021-2022 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը[1]։
2022 թվականի դեկտեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար[2][3]։
Այլ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ 2016 թվականից` կուսակցության վերահսկող հանձնաժողովի փոխնախագահ։
2000-2002 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամուսնացած է, ունի հինգ երեխա։
