Ասիական զարգացման բանկ
Ասիական զարգացման բանկ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | միջազգային ֆինանսական կազմակերպություն, Զարգացման բանկ, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Երկիր | ![]() |
Հապավում | ADB[2] |
Հիմնադրված | դեկտեմբերի 19, 1966[3] և 1966[4] |
Գլխադասային գրասենյակ | Mandaluyong, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ[1] |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն[5] |
Գլխավոր քարտուղար | Masatsugu Asakawa?[6] |
Անձնակազմ | 3687 մարդ (2022)[7] |
Կամավորներ | 68 երկիր[2] |
Կայք | adb.org |
Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ) (անգլ.՝ Asian Development Bank. ADB), բանկ, որը հիմնադրվել է 1966 թվականին, նրա հիմնական խնդիրն է խթանել տնտեսության աճը Ասիայում և Հեռավոր Արևելքում՝ վարկեր ուղղելով այդ տարածաշրջաններին և տեխնիկական աջակցություն տրամադրելով։
Գլխամասային գրասենյակը գտնվում է Մանիլայում (Ֆիլիպիններ)։ ԱԶԲ-ի նախագահը 2013 թվականի ապրիլի 28-ից ճապոնացի Տակեհիկո Նակաոն էր։ 2020 թվականի հունվարի 17-ին նախագահ է դարձել Մասացուգու Ասակավան, որն ընտրվել է 2019 թվականի դեկտեմբերի 2-ին[8]։
Կապիտալ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱԶԲ-ի բաժնետիրական կապիտալը կազմել է 147,55 մլրդ դոլար[9]։ ԱԶԲ-ի խոշորագույն բաժնետերերն են Ճապոնիան (բաժնետիրական կապիտալի 15,62%), ԱՄՆ-ը (15,51 %), ՉԺՀ-ն (6,45 %), Հնդկաստանը (6,34 %), Ավստրալիան (5,79 %), Ինդոնեզիան (5,45 %), Կանադան (5,24 %), Հարավային Կորեան (5,04 %) և Գերմանիան (4,33%)[10]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԶԲ-ից փոխառու միջոցների կարող են հավակնել ինչպես մասնակից երկրների կառավարությունները, այնպես էլ իրավաբանական անձինք։ Մեկ վարկի միջին գումարը կազմում է 15 մլն դոլար, ավելի մեծ վարկեր (մինչև 50 մլն դոլար) բանկը տրամադրում է բավականին հազվադեպ։ 2015 թվականի օգոստոսի 20-ին Ասիական զարգացման բանկը հավանություն է տվել Ղազախստանին 1 մլրդ դոլարի վարկի չափով, որը նախապես հայտարարել էր տենգեի արժեզրկման մասին, ինչը պետք է հարթի ազգային արժույթի ազատ փոխարժեքի հաստատման տնտեսական հետևանքները[11]։
2014 թվականին տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմել է 22.9 մլրդ դոլար[12]։
Ներդրումների գերակա ոլորտներն են տրանսպորտը և կապը, արդյունաբերությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և ֆինանսական հատվածը։
Վարկերը տրամադրվում են երկու հիմնադրամներից՝ սովորական և հատուկ։ Առաջինը նախատեսված է առևտրային պայմաններով վարկավորման համար, այսինքն շուկայական տոկոսադրույքով և ավելի կարճ ժամկետով, սովորաբար 15-25 տարի։ Հատուկ հիմնադրամը նախատեսված է երկարաժամկետ վարկավորման համար՝ 25-40 տարի ժամկետով, արտոնյալ տոկոսադրույքով (1-3%)։ Սովորական հիմնադրամից վարկերի համար արտոնյալ ժամանակահատվածը 3-5 տարի է, իսկ հատուկ հիմնադրամից՝ սովորաբար 10 տարի։ ԱԶԲ-ի մյուս գործիքներն իրենց անդամ երկրներին օգնելու համար, Բացի վարկերից, տեխնիկական աջակցությունն են, երաշխիքները և բաժնետոմսերի գնումը։
2006 թվականին բանկը որոշել է ներդնել «ասիական արժույթի միավոր»` AMU (անգլ.՝ Asian monetary unit), որը կարտացոլի տարածաշրջանի 13 երկրների դրամական միավորների բաժնետոմսերի գնանշումները, և, հնարավոր է, ժամանակի ընթացքում վերածվի եվրոյի ասիական անալոգի։
Բանկի միջոցները ձևավորվում են անդամ երկրների կողմից (բանկի կանոնադրական կապիտալի 7%-ը, որը կազմում է մոտ 55 մլրդ ԱՄՆ դոլար) պարտատոմսերի միջազգային շուկայում փոխառությունների և վարկավորումից ստացված եկամուտների հաշվին։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱԶԲ-ի գոյության առաջին իսկ օրերից քննադատները հայտարարել են, որ երկու հիմնական դոնորները` Ճապոնիան և Միացյալ Նահանգները, զգալի ազդեցություն են ունեցել վարկային, քաղաքական և կադրային որոշումների վրա[13]։
Oxfam Australia քննադատել է Ասիական զարգացման բանկին տեղական համայնքների նկատմամբ անզգայուն լինելու համար։ «Աշխատելով գլոբալ և միջազգային մակարդակում` այս բանկերը կարող են խաթարել մարդու իրավունքներն այն նախագծերի միջոցով, որոնք վնասակար հետևանքներ են ունենում աղքատ և մարգինալացված համայնքների համար»[14]։ Բանկը նաև քննադատության է ենթարկվել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից, որի զեկույցում նշվել է, որ «աճի մեծ մասը շրջանցել է իր գյուղական բնակչության ավելի քան 70 տոկոսը, որոնցից շատերն ուղղակիորեն կախված են բնական ռեսուրսներից` ապրուստի և եկամուտների համար»[15]։
Քննադատություններ են հնչել, որ ԱԶԲ-ի լայնածավալ նախագծերը վերահսկողության բացակայության պատճառով սոցիալական և բնապահպանական վնաս են պատճառում։ ԱԶԲ-ի հետ կապված ամենահակասական նախագծերից մեկը Թաիլանդի Mae Moh ածուխաէլեկտրակայանն է։ Բնապահպաններն ու իրավապաշտպանները ասում են, որ ԱԶԲ-ի` շրջակա միջավայրի պահպանության քաղաքականությունը, ինչպես նաև բնիկ և հարկադիր վերաբնակեցման քաղաքականությունը, չնայած թղթի վրա համապատասխանում են միջազգային չափանիշներին, գործնականում հաճախ անտեսվում են, չափազանց անորոշ կամ թույլ են արդյունավետ լինելու համար կամ պարզապես սովորաբար չեն կիրառվում բանկի ծառայողների կողմից[16][17]։
Ասիական զարգացման բանկի հայտնի նախագծերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տրանսաֆղանական նավթամուղ,
- Ինդոնեզիայի երկրաշարժի և ցունամիի արտակարգ իրավիճակների նախագիծ,
- Մեկոնգ գետի օգտագործման տարածաշրջանային ծրագիր,
- Ֆիլիպիններում աղքատության դեմ պայքարի մասնավոր հատվածի ռազմավարական համագործակցություն,
- «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցք Իրանից Թուրքմենստանով դեպի Ղազախստան
Տարածաշրջանային անդամներ (49)[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղյուսակի հետ կապված ցուցումներ.
Տարածաշրջանային անդամներ են նաև Ասիայի պետությունները, որոնք մասամբ գտնվում են Եվրոպայում (Ղազախստան), ասիական երկրները, որոնք պատմամշակութային և քաղաքական դրդապատճառներով պատկանում են Եվրոպային (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան), ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին վերագրվող երկրները (Ավստրալիա և Օվկիանիայի պետություններ):
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() Նյուեյ (2019) |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ոչ տարածաշրջանային անդամներ (19)[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նախագահների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն | Ամսաթիվ | Քաղաքացիություն |
---|---|---|
Տակեսի Վատանաբե | 1966-1972 | ![]() |
Սիրո Ինոուե | 1972-1976 | ![]() |
Տարոիտի Յոշիդա | 1976-1981 | ![]() |
Մասաո Ֆուջիոկա | 1981-1989 | ![]() |
Կիմիմասա Տարումիձու | 1989-1993 | ![]() |
Միցուո Սատո | 1993-1999 | ![]() |
Տադաո Տինո | 1999-2005 | ![]() |
Հարուհիկո Կուրոդա | 2005-2013 | ![]() |
Տակեհիկո Նակաո | 2013-2020 | ![]() |
Մասաչուգու Ասակավա | 2020-ից մինչ օրս | ![]() |
Հիմնական վարկառուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր | 2018 | 2017 | 2016 | 2015 | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
միլիոն դոլար | % | միլիոն դոլար | % | միլիոն դոլար | % | միլիոն դոլար | % | |
![]() |
17,015 | 16.6 | 16,284 | 16.9 | 15,615 | 24.8 | 14,646 | 25.2 |
![]() |
16,115 | 15.7 | 14,720 | 15.2 | 13,331 | 21.2 | 12,916 | 22.2 |
![]() |
10,818 | 10.6 | 10,975 | 11.4 | 4,570 | 7.3 | 4,319 | 7.4 |
![]() |
10,356 | 10.1 | 9,393 | 9.7 | 8,700 | 13.8 | 8,214 | 14.1 |
![]() |
9,169 | 8.9 | 8,685 | 9.0 | - | - | - | - |
![]() |
- | - | - | - | 5,935 | 9.4 | 5,525 | 9.5 |
Այլ | 38,998 | 38.1 | 36,519 | 37.8 | 14,831 | 23.5 | 12,486 | 21.6 |
Ընդամենը | 102,470 | 100.0 | 96,577 | 100.0 | 62,983 | 100.0 | 58,106 | 100.0 |
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Դանաքեր» շքանշան (2009 թվականի նոյեմբերի 30, Ղրղզստան)՝ Ղրղզստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար[20]։
Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Huang, P.W. 1975. The Asian Development Bank: Diplomacy and Development in Asia. New York, NY: Vantage Press.
- Krishnamurti, R. 1977. ADB: The Seeding Days. Manila: Asian Development Bank.
- McCawley, Peter. 2017. Banking on the Future of Asia and the Pacific: 50 Years of the Asian Development Bank. Manila: Asian Development Bank, 978-92-9257-791-9 (print), 978-92-9257-792-6 (e-ISBN), 978-4-326-50451-0 (Japanese language edition).
- McCawley, Peter. 2020. Indonesia and the Asian Development Bank: Fifty Years of Partnership Manila: Asian Development Bank, 978-92-9262-202-2 (print), 978-92-9262-204-6 (e-book). DOI: Indonesia and the Asian Development Bank: Fifty Years of Partnership
- Watanabe, Takeshi. 1977 (reprinted 2010). Towards a New Asia. Manila: Asian Development Bank.
- Wihtol, Robert. 1988. The Asian Development Bank and Rural Development: Policy and Practice. Hampshire, UK: Macmillan Press.
- Wilson, Dick. 1997. A Bank for Half the World: The Story of the Asian Development Bank, 1966-1986. Manila: Asian Development Bank.
- Yasutomo, D.T. 1983. Japan and the Asian Development Bank. New York, NY: Praeger.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.adb.org/contacts/main
- ↑ 2,0 2,1 https://www.adb.org/who-we-are/main
- ↑ https://www.adb.org/who-we-are/about
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ https://www.adb.org/sites/default/files/institutional-document/32120/charter.pdf
- ↑ https://www.adb.org/who-we-are/management/masatsugu-asakawa
- ↑ https://www.adb.org/sites/default/files/page/41282/adb-glance-202206.pdf
- ↑ Asian Development Bank (2019-12-02)։ «Масацугу Асакава избран новым Президентом Азиатского банка развития» (ռուսերեն)։ Asian Development Bank։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-07-ին։ Վերցված է 2019-12-02
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-08-ին։ Վերցված է 2017-02-21
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-22-ին։ Վերցված է 2017-02-21
- ↑ Азиатский банк развития (2015-08-21)։ «Азиатский банк развития одобрил кредит в $1 млрд Казахстану»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-22-ին։ Վերցված է 2015-08-21
- ↑ ADB (2015-08-21)։ «ADB $1 Billion Loan to Help Kazakhstan Counter Economic Slowdown»։ ADB։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-22-ին։ Վերցված է 2015-08-21
- ↑ Kilby Christopher (2002)։ «Donor Influence in MDBs: The Case of the Asian Development Bank»։ The Review of International Organizations 68 (4): 509–528։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-09-ին։ Վերցված է 2010-09-16
- ↑ «The Asian Development Bank and Food Security»։ Oxfam Australia։ 13 June 2014։ Արխիվացված է օրիգինալից 6 January 2009-ին։ Վերցված է 23 February 2008
- ↑ «Inter Press Service – News and Views from the Global South»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-12-ին
- ↑ «Large-scale ADB projects draw criticism»։ The Japan Times։ Արխիվացված է օրիգինալից 21 July 2012-ին։ Վերցված է 28 May 2010
- ↑ «RFI – NGO criticises ADB and questions its ability to reduce poverty»։ rfi.fr։ Արխիվացված է օրիգինալից 21 November 2011-ին։ Վերցված է 28 May 2010
- ↑ «Management’s Discussion and Analysis and Annual Financial Statements»։ Asian Development Bank։ 2016-12-31։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-21-ին։ Վերցված է 2020-06-14
- ↑ «2018 FINANCIAL REPORT»։ Asian Development Bank։ 2018-12-31։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-14-ին։ Վերցված է 2020-06-14
- ↑ «Указ Президента Кыргызской Республики от 30 ноября 2009 года № 540 «О награждении орденом „Данакер“ Азиатского Банка Развития»»։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-25-ին։ Վերցված է 2021-02-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԱԶԲ-ի պաշտոնական կայք(անգլ.)
- Егоров А. В. «Международная финансовая инфраструктура», М.: Линор, 2009. ISBN 978-5-900889-28-3
- Bank Information Center
- ADB Institute
- "Inequality Worsens across Asia", Dollars & Sense magazine, November/December 2007. Article discussing recent reports from the ADB.
- "The right business environment" Youth unemployment in Asia. An interview with Jesus Felipe, advisor in the Economics and Research Department of ADB.
|
- Կազմակերպություններ այբբենական կարգով
- Բանկեր
- Միջազգային բանկեր
- Ասիայի տնտեսություն
- Պայմանագրով հիմնադրված միջկառավարական կազմակերպություններ
- 1966 հիմնադրումներ
- Միջազգային տնտեսական կազմակերպություններ
- Ասիա
- Միջազգային ֆինանսական կազմակերպություններ
- Միջազգային կազմակերպություններ
- 1966 հիմնադրված կազմակերպություններ
- Միջկառավարական կազմակերպություններ
- Բանկային գործ
- Ֆիլիպիններ
- Բանկեր այբբենական կարգով
- Ընկերություններ ըստ արժեթղթերի բորսայի
- Տնտեսության զարգացման կազմակերպություններ
- Ընկերություններ այբբենական կարգով
- Տնտեսական աշխարհագրություն
- Ասիայի կազմակերպություններ
- Ընկերություններ ըստ հիմնադրման տարեթվի
- Ձեռնարկություններ
- Բանկեր ըստ երկրի
- Հիմնադրումներ Ասիայում
- Համաշխարհային տնտեսություն
- Միջազգային զարգացման գործակալություններ