Տիգրան Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Խաչատրյան
Դրոշ
ՀՀ էկոնոմիկայի նախարար
Դրոշ
 01.06.2019-ից
Դրոշ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Դրոշ
16.10.2018 - 01.06.2019
Դրոշ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Դրոշ
21.10.2016 - 18.05.2018
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր դեկտեմբերի 11, 1970(1970-12-11)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան

Տիգրան Խաչատրյան (դեկտեմբերի 11, 1970(1970-12-11)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, պետական և քաղաքական գործիչ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (16.10.2018-01.06.2019), ՀՀ էկոնոմիկայի նախարար[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-1992 թթ.- սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետում։

1993-1996 թթ.- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, Տնտեսության կառավարում։

1996 թ.- Վիեննայի միացյալ ինստիտուտ, Կիրառական շուկայական տնտեսություն։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թ.- ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջատար մասնագետ։

1995-1996 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր տնտեսագետ։

1996-1998 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ։

1998-1999 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ։

1999-2001 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։

2001-2006 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

2006-2016 թթ.- Վալլեքս ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն։

2008-2014 թթ.- Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամ։

2016 թ.- Համահայկական բանկի խորհրդի անդամ։

2016-2018 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ[3]։

2018 թ. մարտ-մայիս` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ[4]։

2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր` Հայ-Թեք Արմենիա ընկերության տնօրեն։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019 թվականի հունիսի 1-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարար[5]։

Նախորդող
Արծվիկ Մինասյան
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյան
15.10.2018-01.06.2019
Հաջորդող
Պաշտոնը վերացվել է

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տիգրան Խաչատրյանը gov.am կայքում
  2. «Տիգրան Խաչատրյան»։ https://www.gov.am 
  3. «Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» 
  4. «Վարչապետը պաշտոնից ազատել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանին» 
  5. «ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»