Վահան Քերոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար
նոյեմբերի 26, 2020 - փետրվարի 14, 2024
Նախորդող Տիգրան Խաչատրյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ գործարար, մաթեմատիկոս
Ազգություն հայ
Ծննդյան օր հոկտեմբերի 1, 1975 (48 տարեկան)
Ծննդավայր Հայաստան Հայաստան, Երևան

Վահան Քերոբյան (հոկտեմբերի 1, 1976, Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, գործարար, մաթեմատիկոս։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար (2020, նոյեմբերի 26-2024, փետրվարի 14)[1]։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ գտնվում է երկամսյա տնային կալանքի տակ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետում և ստացել մաթեմատիկոսի որակավորում։

1996-1997 թթ- «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998 թթ- ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998 թ.- «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999 թթ.-՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004 թթ.- «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006 թթ.- «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012 թթ.- «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020 թթ.- «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2019 թ.-ից Արդյունաբերողների և գործարարների միության անդամ է, 2020 թ.-ից՝ «Մանթաշով» բիզնես-ակումբի անդամ, 2020 թ.-ից՝ Տնօրենների հայկական ասոցիացիայի անդամ։ Զինապարտ է, շարքային։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թ. նոյեմբերի 26-2024 թ. փետրվարի 14-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «Վահան Քերոբյանը կմնա տնային կալանքում». Armtimes.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
  3. LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.