Նիկոլ Փաշինյանի երրորդ կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկոլ Փաշինյանի երրորդ կառավարություն, ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երրորդ կառավարությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ է տանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում, և նորընտիր ԱԺ-ի առաջին նիստի օրը` նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով որպես մեծամասնության թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ[1]։ Նոր կառավարությունը սկսել է ձևավորվել օգոստոսի 2-ին և վերջնականապես ձևավորվել օգոստոսի 19-ին, երբ նշանակվեց արտաքին գործերի նախարար։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնը Անուն, ազգանուն Պատկեր Կուսակցություն Պաշտոնավարման սկիզբ Պաշտոնավարման ավարտ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան Nikol Pashinyan (2018-05-14).jpg Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 2
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյան Mher-Grigoryan.jpg անկուսակցական 2021 օգոստոսի 3
Սուրեն Պապիկյան Suren Papikyan 1.jpg Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 2 2021 նոյեմբերի 15
Համբարձում Մաթևոսյան Համբարձում Մաթևոսյան.jpg Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 նոյեմբերի 25 2022 դեկտեմբերի 12
Տիգրան Խաչատրյան անկուսակցական 2022 դեկտեմբերի 19
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյան Министр обороны России провел в Москве переговоры с армянским коллегой 03 (Arshak Karapetyan).jpg անկուսակցական 2021 օգոստոսի 2 2021 նոյեմբերի 15
Սուրեն Պապիկյան Suren Papikyan 1.jpg Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 նոյեմբերի 15
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյան անկուսակցական 2023 հունվարի 9
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան Ռոմանոս Պետրոսյան.jpg Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 2 2021 դեկտեմբերի 9
Հակոբ Սիմիդյան Հակոբ Սիմիդյան («Իմ Քայլը» դաշինք).png Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 դեկտեմբերի 10
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյան Vahagn Khachaturyan portrait (cropped).jpg անկուսակցական 2021 օգոստոսի 4 2022 մարտի 11
Ռոբերտ Խաչատրյան անկուսակցական 2022 ապրիլի 27
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան Armenian Speaker Ararat Mirzoyan, Yerevan, 25 November 2019 (cropped).jpg Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 19
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան Gnel Sanosyan.jpg Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 2
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան Vahan Kerobyan Minister of Economy of The Republic of Armenia in Isfahan-Iran (Corp).jpg Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 3
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյան Վահրամ Դումանյան.jpg անկուսակցական 2021 օգոստոսի 3 2022 դեկտեմբերի 12
Ժաննա Անդրեասյան անկուսակցական 2022 դեկտեմբերի 13
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 2
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյան Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2021 օգոստոսի 3 2022 հոկտեմբերի 5
Գրիգոր Մինասյան անկուսակցական 2022 դեկտեմբերի 26
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան անկուսակցական 2021 օգոստոսի 3 2022 ապրիլի 1
Արմեն Փամբուխչյան Armen Pambukhchyan 1.jpg Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2022 ապրիլի 13
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան անկուսակցական 2021 օգոստոսի 3 2022 դեկտեմբերի 19
Վահե Հովհաննիսյան Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 2022 դեկտեմբերի 20
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան անկուսակցական 2021 օգոստոսի 3

Կառավարության ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի օգոստոսի 2-ին Նիկոլ Փաշինյանը նշանակվում է ՀՀ վարչապետ։ Նույն օրը նշանակվում է փոխվարչապետ և նախարարներ։ Փոխվարչապետ է նշանակվում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը[2]։ Պաշտպանության նախարար է նշանակվում նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` նախարարի առաջին տեղակալ Նարեկ Մկրտչյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ռոմանոս Պետրոսյանը վերանշանակվում է շրջակա միջավայրի նախարար։ Օգոստոսի 3-ին իրենց պաշտոններում վերանշանակվում են` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նշանակվում է արդարադատության նախարար, էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը` ֆինանսների նախարար։ Օգոստոսի 4-ին Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքական գործիչ, տնտեսագետ` Վահագն Խաչատուրյանը նշանակվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Կառավարությունը վերջնական ձևավորվում է օգոստոսի 19-ին, երբ ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը նշանակվում է արտաքին գործերի նախարար։

Հետագա փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի նոյեմբերի 15-ին պաշտոնից ազատվում է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Սուրեն Պապիկյանը նշանակվում է պաշտպանության նախարար, ազատվելով փոխվարչապետի պաշտոնից։ Նոյեմբերի 25-ին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվում է փոխվարչապետ։ Դեկտեմբերի 9-ին Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, պետական վերահսկողության ծառայության ղեկավար նշանակվելու կապակցությամբ։ Հակոբ Սիմիդյանն նշանակվում է շրջակա միջավայրի նախարար, ազատվելով վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

2022 թվականի մարտի 11-ին Վահագն Խաչատուրյանը ազատվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից, Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Ապրիլի 27-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվում նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը։

2022 թվականի ապրիլի 1-ին պաշտոնից ազատվում է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Ապրիլի 13-ին արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշանակվում է արտակարգ իրավիճակների նախարար։

2022 թվականի հոկտեմբերի 5-ին իր հրաժարականի դիմումի հիման վրա պաշտոնից ազատվում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Հոկտեմբերի 6-ին նա ազգային ժողովի կողմից ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ հոկտեմբերի 7-ին ԲԴԽ-ում կայացած փակ գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։

2022 թվականի դեկտեմբերի 12-ին իրենց պաշտոններից հրաժարական են տալիս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Դեկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախարար է նշանակվում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

2022 թվականի դեկտեմբերի 19-ին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ազատվում է պաշտոնից և նշանակվում ՀՀ փոխվարչապետ։ Դեկտեմբերի 20-ին ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշանակվում է ֆինանսների նախարար։

2022 թվականի դեկտեմբերի 26-ին արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշանակվում է արդարադատության նախարար։

2022 թվականին Ազգային ժողովը որոշում է ընդունում ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության և միգրացիայի ծառայության միավորմամբ ստեղծել ներքին գործերի նախարարություն։ 2023 թվականի հունվարի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշանակվում է ՀՀ ներքին գործերի նախարար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ» 
  2. «Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ»