Պորտալ:ՀՀ կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպորտալներ

Արվեստ · Կենսագրություն · Գրականություն · Պատմություն · Դիզայն · Մշակույթ · Աշխարհագրություն · Գիտություն · Տեխնոլոգիա · Մաթեմատիկա

Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:ՀՀ կառավարություն Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ
Coat of arms of Armenia.svg



ՀՀ կառավարություն լոգո.png



Հայաստանի կառավարություն, Հայաստանի իշխանության գործադիր մարմինը։ Կառավարությունը բաղկացած է նախարարների կաբինետից, որը գլխավորում է ՀՀ վարչապետը ՀՀ սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն «Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։»

Խմբագրել

Ընտրված հոդված

President of the National Assembly.jpg

Հովիկ Արգամի Աբրահամյան (ծնվել է 1958թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում), 2014 թ. ապրիլի 13-ից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ծառայել է խորհրդային բանակում։ 1990-1991թթ.-ին աշխատել է որպես Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ։ 1991-1995թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն։ 1995-1999 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ 2008 թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 2008 թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ 2011 թ. նոյեմբերի 14-ին ներկայացրել է իր հրաժարականը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ 2011 թ. նոյեմբերի 21-ին կրկնել է հրաժարականը։ 2008 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ 2000-2008 թթ-ին Հովիկ Աբրահամյանը եղել է Տարածքային կառավարման նախարար։ 2007-2008 թթ. եղել է ՀՀ փոխվարչապետ։ Զբաղեցրել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ 2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։(մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված անձ

Karen Demirchyan 1999.png

Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։ Կ.Ս. Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954 թ. Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը։ 1974 թ. սկսած Կ.Ս. Դեմիրճյանը բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX –XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է՝ Լենինի երկու, Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք, Հոկտեմբերյան Հեղափոխության մեկ շքանշաններով, միութենական և այլ երկրների կառավարական պարգևներով։ 1985 թ. ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս հռչակվեց։ Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից Կ.Ս. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները։ ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (Նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը, մայիս 1988 թ.։ Կ.Ս. Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը։ Սակայն, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում՝ նիստի ժամանակ Կ.Ս. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան, սպանվեցին ամբողջ ժողովրդի հույսերը՝ կապված Կ.Ս. Դեմիրճյանի հետ։ Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան։ 27.12.1999 թ. (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված քաղվածք

Aquote1.png Աշխարհում շուրջ 10 միլիոն հայ կա: Ուրեմն Հայաստանը պիտի 10 միլիոն դեսպան ունենա: Ներկա տեղեկատվական պատերազմներում սա է նավթադոլարների դեմ մեր միակ հակակշիռը: Եվ մենք կհակակշռենք` եթե լիովին սթափվենք:
- Սերժ Սարգսյան
Aquote2.png
Խմբագրել

Կատեգորիաներ

Խմբագրել

Ընտրված պատկեր

National Assembly of Armenia.jpg
ՀՀ Ազգային Ժողով
Խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք աշխատել կատեգորիայում արդեն գտնվող հոդվածների վրա:

Խմբագրել

Ուրիշ նախագծեր

Commons-logo.svg Վիքիպահեստ
Wiktionary-logo-hy.png Վիքիբառարան
Wikisource-logo.svg Վիքիդարան
Wikiquote-logo.svg Վիքիքաղվածք
Խմբագրել

Գիտե՞ք դուք արդյոք…

Պորտալ:ՀՀ կառավարություն/Գիտե՞ք դուք արդյոք

Խմբագրել


Եղբայրական պորտալներ

Պորտալ:ՀՀ կառավարություն/Եղբայրական պորտալներ

Խմբագրել