Քննարկում:Հայազն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ինչի մյուս առկա քաղաքական ուժերը,որոնց մասին այս ցանցում տեղեկություններ կան,ինչո՞վ են այլ զբաղվում:ուղղակի հետաքրքիր է:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Hayazn11 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Կուսակցություն՞[խմբագրել կոդը]

Թերևս ամենա մեծ փոփոխությունը եղել է կուսակցությունը ՀԿ դարձնելը: Ըստ պետական ռեգիստրի Հայազնը գրանցված է որպես ՀԿ. Պատրաստ եմ լսել և համոզվել որ սխալ եմ: --Արմեն ՄԱՀ (քննարկում) 14:10, 9 Փետրվարի 2014 (UTC)

Հարգելի Արմեն, որտեղի՞ց Ձեզ այդքան տեղեկություն, շարժման/հկ֊ի անդա՞մ եք։ ջեօ 16:30, 9 Փետրվարի 2014 (UTC)
Ողջույն, Ոչ մի կուսակցության կամ խմբավորման անդամ չեմ, ուղակի Հայազնը վերջին մի քանի ամսում շատ էր հայտնվում նորություններում, մոտս հետաքրքրություն առաջացրեց, ու փորձեցի հավելյալ տեղեկություն ստանալ: Ցավոք այս հոդվածը շատ միակողմանի էր: Ես էլ օգտվելով բաց աղբյուրներից որոշեցի բարելավել այն: Հուսով եմ դեմ չեք :)) --Արմեն ՄԱՀ (քննարկում) 18:26, 10 Փետրվարի 2014 (UTC)

Հանրագիտարանային նշանակություն[խմբագրել կոդը]

Առհասարակ հոդվածի «գործունեություն» բաժինը վերանայման կարիք ունի, ոչ հանրագիտարանային նշանակության տեղեկություն կա։ ջեօ 17:10, 9 Փետրվարի 2014 (UTC)

Փորձեցի այս հոդվածը կարքի բերել՝ օգտվելով համացանցում եղած տեղեկություններից: Հոդված է, թող մնա, ջնջմանը դեմ եմ, բայց որ այդ կազմակերպության՝ Հայերեն Վիքիպեդիայում նկարագրված գործունեությունը հանրագիտարանում տեղ գտնելու արժանի չէ, դա երևի շատերն են նկատել: Ցանկալի է տեսնել Հայազնի անդամների կարծիքները, քանզի հնարավոր է, որ ես ծանոթ չեմ իրենց ամբողջական գործունեությանը, և իմ կարծիքը լինի ոչ ամբողջական տեղեկությունների հիման վրա կազմված:--Գարդմանահայ (քննարկում) 14:32, 10 Փետրվարի 2014 (UTC)
Նկատեցի, որ հոդվածը կարգի և ավելի չեզոք տեսքի բերեցիք, շնորհակալություն հարգելի Գարդմանահայ։ Իսկ Հայազնի անդամների կարծիքները, կարծում եմ, չեն ուշանա. նկատել եմ՝ ամեն օր Հայազնի նոր մասնակից է գրանցվում և խմբագրումներ անում։ ջեօ 14:41, 10 Փետրվարի 2014 (UTC)

Խմբագրումից առաջ քննարկի՛ր[խմբագրել կոդը]

Քանի որ այս հոդվածը չգիտես ինչու վեճերի, կոնֆլիկտների ու հակասությունների պատճառ է հաճախ դառնում, առաջարկում եմ այսուհետ խմբագրելուց առաջ խմբագրման մասին տեղեկացնել քննարկման էջում ու նոր կատարել խմբագրում: Եթե քննարկմանը մասնակից չլինի, ապա մեկ օր հետո կատարել տվյալ խմբագրումը: Թե չէ մեկս մի բան է ավելացնում, մյուսը ջնջում է, երրորդը՝ նորից ավելացնում, չորրորդը և՛ ջնջում է, և՛ ավելացնում:--Գարդմանահայ (քննարկում) 10:13, 13 Փետրվարի 2014 (UTC)

Կներեք, սա չեի նկատել, հետ եմ ավելացրել վեճերի բաժինը և հիմնադիրների անունները, թողնելով ներկա վարչության անդամների անունները: Փոխել եմ կուսակցություն կատեգորյան, կազմակերպության հետ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Արմեն ՄԱՀ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Համաձայն եմ Գարդմանահայի հետ։ --vacio 19:50, 14 Փետրվարի 2014 (UTC)

Հոդվածը ՀԿ֊ի մասին է, կուսակցության, թե՞ երկուսի[խմբագրել կոդը]

Փաստորեն պետռեգիստրում գրանցվել է «Հայազն» անունով կուսակցությունը[1]։ Սակայն կարծես նույնանուն հասարակական կազմակերպությունը կարծես չի լուծարվել[2]։ Այսինքն ստացվում է, որ «Հայազն» անունով երկու իրավաբանական անձ գոյություն ունի։ Հիմա հարցն այն է, հոդվածը ՀԿ֊ի՞ մասին է, թե՞ կուսակցության (թե՞ երկուսի)։ --vacio 09:24, 17 Հունիսի 2014 (UTC)[reply]