Սերգեյ Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Բադալյան
հայ․՝ Սերգեյ Գրիգորի Բադալյան
Ծնվել էհուլիսի 4, 1947(1947-07-04)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահացել էնոյեմբերի 25, 1999(1999-11-25) (52 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանԳիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ֆիզիկոս
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով

Սերգեյ Գրիգորի Բադալյան (հուլիսի 4, 1947(1947-07-04), Երևան, Հայկական ԽՍՀ - նոյեմբերի 25, 1999(1999-11-25), Մոսկվա, Ռուսաստան), ՀԽՍՀ և ՀՀ կուսակցական, պետական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար 1992-1999 թթ.։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Բադալյանի հուշատախտակը Երևանում

Ծնվել է 1947 թ. հուլիսի 4-ին Երևանում։

1970 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը ինժեներ-մաթեմատիկոս որակավորմամբ։ Եղել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։

1970-1973 թթ. ԵրՊԻ-ում եղել է ասիստենտ, 1973-1980 թթ. Դուբնայի (ՌԴ) միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում՝ ինժեներ-մաթեմատիկոս։ 1980-1982 թթ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտում աշխատել է գիտահետազոտական խմբի ղեկավար, 1982-1991 թթ.՝ նույն ինստիտուտի ՀԿԿ կոմիտեի քարտուղար։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-ից եղել է ՀԿԿ Երքաղկոմի առաջին քարտուղար, ՀԿԿ ԿԿ քարտուղար։ 1992 թ. ընտրվել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար։ 1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (ՀԿԿ համամասնական ընտրացուցակով)։ ՀԿԿ խմբակցության ղեկավար։ 1999 թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀԿԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ ՀԿԿ խմբակցության անդամ։

1996 և 1998 թվականների ՀՀ Նախագահի ընտրություններում եղել է ՀՀ Նախագահի թեկնածու։ Հանկարծամահ է եղել 1999 թ. նոյեմբերի 25-ին Մոսկվայում։

Ամուսնացած էր, ունի երկու երեխա։