Ամատունի Ամատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամատունի Վարդապետյանից)
Jump to navigation Jump to search
Ամատունի Ամատունի
Ծնվել է հոկտեմբերի 24, 1900({{padleft:1900|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:24|2|0}})
Ծննդավայր Գանձակ, Ռուսական կայսրություն
Մահացել է հուլիսի 28, 1938({{padleft:1938|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:28|2|0}}) (37 տարեկանում)
Մահվան վայր Communarka shooting ground, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Կրթություն Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ

Ամատունի Սիմոնի Ամատունի (Վարդապետյան) (Հոկտեմբերի 24, 1900, Ելիզավետպոլ - հունիսի 27, 1937, Կոմունարկա, Մոսկվայի մարզ, ՌՍՖՍՀ), հայ խորհրդային պետական և կուսակցական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

1921-1923 թվականներին կատարել է ղեկավար կոմերիտական աշխատանքներ։ Սովորել է Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում (1926-1928)։ 1928-1930 թվականներին եղել է ՀԿ(բ)Կ ԿԿ ագիտ-պրոպագանդայի բաժնի վարիչ, ՀԿ(բ)Կ ԿԿ Երևանի գավկոմի, ապա՝ ՀԿ(բ)Կ ԿԿ քարտուղար։ 1931-1935 թվականներին կուսակցական և խորհրդային ղեկավար աշխատանք է կատարել Թիֆլիսում և Բաքվում։ 1935-1936 թվականներին եղել է ՀԿ(բ)Կ ԿԿ երկրորդ քարտուղար, 1936-1937 թվականներին՝ առաջին քարտուղար։

Այդ տարիներին Խորհրդային Միությունում մեծ թափ էին առել հալածանքներն ու բռնությունները։ Ամատունին գլխավորել է Աղասի Խանջյանի սպանությունից հետո տեղի ունեցած սարսափի ալիքը, որի ընթացքում բազմաթիվ պետական ու կուսակցական գործիչներ, մտավորականներ, զինվորականներ, եւ այլք ձերբակալվել ու գնդակահարվել կամ աքսորվել են։ Իր հերթին, նա դարձել է բռնությունների ալիքի զոհերից 1937 թ. սեպտեմբերի ՀԿ(բ)Կ ԿԿ պլենումից հետո, որտեղ եւ ձերբակալվել է։ Բռնադատվել է 1938 թվականին ու գնդակահարվել։ Արդարացվել է 1988 թվականին։

Նախորդող
Աղասի Խանջյան
Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ
Ամատունի Ամատունի

1936 - 1937
Հաջորդող
Գրիգոր Հարությունյան
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png