Jump to content

Յուրի Սարգսյան (ճարտարագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Սարգսյան (այլ կիրառումներ)
Յուրի Սարգսյան
Ծնվել էփետրվարի 9, 1941(1941-02-09)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էսեպտեմբերի 25, 2024(2024-09-25) (83 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ[1]
Գործունեության ոլորտdynamics of machinery?
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՀԱՊՀ (1962)[1] և Moscow State University of Environmental Engineering?
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1975)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Յուրի Լևոնի Սարգսյան (փետրվարի 9, 1941(1941-02-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 25, 2024(2024-09-25)), ճարտարագետ-մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977), ՀՃԱ (1993), ՄՃԱ (1995), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս[2]։

Պրոֆեսոր Լևոն Սարգսյանի որդին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատում է ՀՊՃՀ-ում։ 1971-1972 թթ.անցել է գիտական փորձառություն Ստենֆորդի և Իլինոյսի համալսարաններում (ԱՄՆ), իսկ 1977-1978 թթ. նույն համալսարաններում աշխատել է որպես հրավիրված պրոֆեսոր։ 1976-1988 թթ. և 2006 թվականից՝ մեքենաների և մեխանիզմների տեսության ամբիոնի վարիչ, 1988-2006 թթ.՝ ռեկտոր, 1995-1996 թթ., միաժամանակ՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ։ 1990-1995 թթ.՝ Հայաստանի ԳԽ պատգամավոր։ 1992-1995 թթ.՝ ԱԺ սահմանադրական հանձնաժողովի անդամ։ 2006 թվականից միջազգային կենսագրական կենտրոնի (Քեմբրիջի) լավագույն կրթական գործիչ, Հայ կրթական հաստատության (ԱՄՆ) տարվա կրթական գործիչ (2002), ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի պատվավոր քաղաքացի (1972)[3]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են մեխանիզմների սինթեզի տեսությանը, ավտոմատացված նախագծմանը, տարածական մեխանիզմների տեսությանը, ռոբոտատեխնիկական համակարգերի մեխանիկային, մեխանիզմների, ռոբոտների և ավտոմատացված համալիրների նոր տիպերի ստեղծմանը։ Սարգսյանի մեխանիզմների սինթեզի տեսության նոր ուղղության՝ ապրոքսիմացիոն կինեմատիկական երկրաչափության հիմնադիրն է[4]։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամերիկյան ճարտարագետ-մեխանիկոսների ընկերության մրցանակ (1978, տարվա լավագույն աշխատության համար)
  • «Փրոքտր ընդ Գեմբլ» ընկերության (1978) հատուկ մրցանակ
  • Մեքենաների և մեխանիզմների տեսության միջազգային ֆեդերացիայի (1995) հատուկ մրցանակ
  • Հայաստանի Անանիա Շիրակացու մեդալ, 1999
  • Պատվո նշան շքանշան, 1985
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 2003
  • Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ (2011)[5]։
  • Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2011)։
  • Аппроксимационный синтез механизмов, М., 1982.
  • Пространственные механизмы, М., 1983 (համահեղինակ)[6]
  • Հոդվածների մատենագիտություն[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 223.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  3. «Յուրի Լևոնի Սարգսյան, Հոբելյանի առթիվ».
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Յուրի Սարգսյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Սարգսյան (ճարտարագետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 223