Լևոն Սարգսյան (տնտեսագետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Սարգսյան (այլ կիրառումներ)
Լևոն Սարգսյան | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 25, 1911[1] Հազզո, Բաթմանի մարզ, Թուրքիա[1] |
| Մահացել է | հունիսի 11, 1985 (73 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | տնտեսագետ և դասախոս |
| Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] |
| Կոչում | պրոֆեսոր[1] |
| Գիտական աստիճան | տնտեսական գիտությունների դոկտոր[1] (1977) |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Լևոն Տոնոյի Սարգսյան (հոկտեմբերի 25, 1911[1], Հազզո, Բաթմանի մարզ, Թուրքիա[1] - հունիսի 11, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1980)։
1938-1941 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմին կից պրոպագանդիստների տան վարիչ, 1942 - 1945 թվականներին՝ Կիրովի անվան սովխոզի քաղբաժնի պետ, ապա՝ տնօրեն։ 1953 - 1965 թվականներին հեռակա մանկավարժ, 1978 թվականից՝ Հայկական մանկավարժական ինստիտուտ քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են Հայկական լեռնաշխարհում նախնադարյան համայնական արտադրաեղանակի ձևավորման ու զարգացման հարցերին և ՀԽՍՀ այգեգործության պատմությանը։ ԽՄԿԿ անդամ 1937 թվականից։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այգեգործության զարգացումը Սովետական Հայաստանում, Երևան, 1960։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 222.
- 1 2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Սարգսյան (տնտեսագետ)» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 222)։ |